Հունվարի 25-ին Պետդեպը լքել են պետքարտուղարի ևս երկու օգնականներ՝ Ջոյս Բարրը և Միշել Բոնդը: Ներկայում ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնակատարը ամերիկյան դիվանագիտության նախկին ղեկավար Ջոն Քերիի տեղակալ Թոմաս Շենոնն է: Թրամփն ավելի վաղ Պետդեպարտամենտի ղեկավարի պաշտոնում առաջադրել է Ռեքս Թիլերսոնին, բայց նրան առայժմ չի հաստատել Կոնգրեսի Սենատը։
Եվրոպայի խորհրդի նախագահ Թյորբյորն Յագլանդը մոտ օրերս կայցելի Վրաստան։ Այս մասին հայտնել է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Թամար Չուգոշվիլին։
Նյու Դելիում կյանքի 68-րդ տարում հիվանդության հետևանքով մահացել է Հնդկաստանում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Կադակինը։ Այդ մասին RIA Novosti-ին հյատնել են դիվանագիտական ներկայացուցչությունից։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ABC News հեռուստաալիքին տված հարցազրույցում հանդես է եկել կտտանքների կիրառման օգտին։ Պատասխանելով այնպիսի կտտանքների վերականգնման հարցին, ինչպիսին է խեղդվելու իմիտացիան, Թրամփը հայտարարել է, որ վերջին օրերին ինքը հանդիպել է հետախուզության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ ու հարցրել, թե արդյոք արդյունավետ են կտտանքները։
Իսպանիայի Կատալոնիա ռեգիոնի Սաբադել քաղաքը հունվարի 23-ին պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը:
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը քննարկում է հեռուստատեսային հաղորդման վարող դառնալու գաղափարը, հաղորդում, որը նվիրված կլինի արդիականության հրատապ խնդիրներին, եւ, որպես վարող, պլանավորում է իր մոտ ստուդիա հրավիրել աշխարհի ղեկավարների եւ առաջադեմ մտածողների:
Մեքսիկայում քաղաքական գործիչները պահանջել են, որպեսզի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն չեղարկի ԱՄՆ այցն այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել երկու երկրների միջև պատի կառուցման շինարարությունն սկսելու մասին, հայտնում է The Guardian-ը։
ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը հայտարարել է, որ պատրաստ է իսլամ ընդունել՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունների, որը պատրաստվում է կասեցնել Սիրիայից փախստականների ընդունումն ու մուսուլմանական երկրների բնակիչների համար վիզաների տրամադրումը։
ԱՄՆ-ը մտադիր է կասեցնել վիզաների տրամադրումը 7 երկրների քաղաքացիների համար, որոնց բնակչության գերակշիռ մեծամասնությունը մուսուլմաններ են։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հրամանագիր է պատրաստում ՄԱԿ-ի և միջազգային մյուս կազմակերպությունների ֆինանսավորումը 40%-ով կրճատելու մասին, հայտնում է The New York Times-ը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սիրիայում «անվտանգության գոտիների» ստեղծման մասին։
հյուրանոցից դուրս են բերել վերջին երկու զոհերի մարմինները։ Այդկերպ զոհերի թիվը հասել է 29-ի, հայտնում է իտալական ANSA գործակալությունը։
Օպտիկական պատրանքի ստեղծման տեսագրությունը հունվարի 18-ին հրապարակվել է նրա YouTube-ալիքում, սակայն զանգվածային լրատվամիջոցները, մասնավորապես, The Daily Mirror-ը, տեսահոլովակի վրա ուշադրություն են դարձրել սոսկ մեկ շաբաթ անց: «Կարծում եմ՝ հարկ չկա բացատրելու, թե ինչն է ինձ ոգեշնչել»,- պարզաբանել է գրիմարարն իր պերֆորմանսի թեման:
րկրորդ տեղը շարունակում է զբաղեցնել Լոնդոնի Հիթրոուն: Ինչպես հաղորդվում է Dubai Airports օպերատոր-ընկերության մամուլի տեղեկագրում, անցյալ տարվա ընթացքում Դուբայի օդանավակայանով անցել են ռեկորդային 83,654 մլն միջազգային ուղեւորներ՝ մեկ տարի առաջվա 78,015-ի դիմաց, աճ ը կազմել է 7,2 տոկոս:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գոհունակություն է հայտնել Dow Jones ինդեքսի ռեկորդային աճի ցուցանիշների կապակցությամբ:
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում 2 զինված անձ հարձակվել է Աթընդաղ շրջանում տեղակայված ոստիկանական բաժանմունքի վրա:
Հարձակման հետևանքով մեկ թուրք զինվոր սպանվել է, 5-ը` վիրավորվել:
«Հայաստանի գազամատակարարումը փաստացիորեն ամբողջությամբ կախված է Ռուսաստանից գազի մատակարարումներից, որոնք իրականացվում են Վրաստանի տարածքով: 2016 թվականին գազի մատակարարումները կազմել են 1,87 միլիարդ խորանարդ մետր (2015 թվականին՝ 1,92 միլիարդ խորանարդ մետր)»,- ասված է նյութերում:
Հաշմանդամ երեխաների համար նախատեսված Rashid Centre կենտրոնը տուգանվել է ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանին ընդունելու և այցելությունն առանց Արաբական Միացյալ Էմիրությունների հասարակական զարգացման նախարարության հետ համաձայնեցնելու համար։
«Սա երկու անգամ ավելի արագ է, քան ծովային ճանապարհը, ուստի այն չափազանց կարևոր է: Ինչպես նշեցի, այն ավելի մաքուր ու էժան է, քան օդային փոխադրումը, և 20 անգամ ավելի քիչ է աղտոտում օդը», – ասում է Ֆիլիպա Էդմունդսը բրիտանական փոխադրող ընկերությունից:
Ստեղծված իրավիճակում Հայաստանի համար անհանգստության տեղիք տվող ամենակարևոր հանգամանքը պիտի լինի այն, որ Մինսկը չնայած պաշտոնապես Հայաստանի դաշնակիցը լինելուն՝ ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում, պարբերաբար հակահայկական քայլեր է ձեռնարկում:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսի խնդրանքով Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգը հրաժարական կտա:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հորդանանի թագավոր Աբդուլլա երկրորդը քննարկել են սիրիական հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր` հաշվի առնելով Աստանայում տեղի ունեցած հանդիպումը:
Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակն առաջադրվել է որպես խաղաղության Նոբելյան մրցանակի ստացման թեկնածու, հայտնում է Le Figaro-ը։
Միացյալ Նահանգների նորանշանակ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ ԱՄՆ շահերից է բխում Հայաստանի ու Թուրքիայի միջև հաշտ ու կայուն հարաբերությունների հաստատումը: Այս մասին Թիլերսոնն ասել է պետքարտուղարի պաշտոնում իր թեկնածության քննարկման ժամանակ ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում` ի պատասխան Կալիֆորնիայից դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսի հարցին:
Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, այսօր ելույթ ունենալով Պետդումայում, ռուսներին զգուշացրել է բնակչության շրջանում աճող կրթվածության վտանգների մասին։
ՌԴ պաշտպանության նախարարությունը կշարունակի ամրացնել Հարավային ռազմական շրջանում զորքերը Ուկրաինայի հարավ-արևելքում իրավիճակի ու համաշխարհային ահաբեկչության սպառնալիքի պատճառով, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր։
Քուվեյթում մահապատժի են ենթարկել յոթ մարդու, ներառյալ՝ արքայազնի, հայտնում է Reuters-ը։
«Ընդհանուր առմամբ Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցություն հաստատելու հարցում շահագրգռություն է հայտնել շուրջ 50 պետություն»,- ասել է Լավրովը՝ հունվարի 25-ին ՌԴ Պետդումայում ելույթ ունենալով «կառավարական ժամի» ընթացքում:
Ռուսաստանը երբեք շահագրգիռ չի եղել Եվրամիության փլուզմամբ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Պետդումայում լսումների ժամանակ։