Ուկրաինայի գլխավոր դատախազ Ռուսլան Կրավչենկոն գաղտնի փախել է Լեհաստան՝ սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը, ցամաքային անցակետերից մեկով։ Լուսանկարում՝ նրա ծառայողական աշխատասենյակում հայտնաբերված դոլարներով և եվրոյով լցված պահարանը, որը սեպտեմբերի 5-ին խուզարկությունների ընթացքում բացվել էր՝ նրա փախուստից առաջ։
Իրանի ԱԳՆ-ն կանչել է Իսլամական Հանրապետությունում Ավստրիայի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարին և վճռական բողոք հայտնել այն պատճառով, որ Վիեննան վիզա չի տրամադրել Իրանի փոխնախագահ, ինչպես նաև Իսլամական Հանրապետության ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամիին, որը ժամանել էր Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) Գլխավոր համաժողովի 70-րդ նստաշրջանին մասնակցելու համար։
Թրամփն այսպես է արձագանքել լրագրողի այն հարցին, թե արդյոք նախագահը մտադիր է ընդառաջել զոհվածների հարազատների խնդրանքին և հրապարակել ահաբեկչության վերաբերյալ նոր փաստաթղթերը։
Շվեդիայում նախկին վարչապետ Մագդալենա Անդերսոնի գլխավորած ձախակողմյան կուսակցությունների կոալիցիան խորհրդարանական ընտրություններում առաջատար է փոքր առավելությամբ։ Քվեաթերթիկների մեծ մասն արդեն հաշվարկվել է, սակայն աջ և ձախ ճամբարների միջև տարբերությունն այնքան փոքր է, որ վաղ է վերջնական արդյունքների մասին խոսել․ գրում է BBC-ն։
Նավթի գները երկուշաբթի առավոտյան ակտիվորեն աճում են Սաուդյան Արաբիայում տարբեր օբյեկտների վրա հութիների նոր հարձակումների, ինչպես նաև այդ թագավորությունում կարևոր նավթամուղի փակման ֆոնին։
Զորավարժություններն անցկացվել են սեպտեմբերի 12-ին, որոնց մասնակցել են հինգ հրետանային և հրթիռային միավորումներ։
Իռլանդիայի բաց առաջնության գոլֆի մրցաշարի շրջանակում ելույթ ունենալիս Թրամփը նաև ասել է, որ Իրանի դեմ պատերազմի ավարտից հետո բենզինի գինը կտրուկ կընկնի։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի գլխավորած «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» (ՔԴՄ) կուսակցությունը Ստորին Սաքսոնիայում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում կորցրել է 4,5 տոկոսային կետ։ Միևնույն ժամանակ ընդդիմադիր «Ալտերնատիվ Գերմանիայի համար» (ԱԳՀ) կուսակցությունն ավելի քան երեք անգամ բարելավել է իր արդյունքը։ Այս մասին են վկայում քվեարկության նախնական տվյալները։
Զելենսկիի նախկին մամուլի քարտուղարը նախորդ տարվանից հարցազրույցներ է տվել՝ քննադատելով նախագահի գործունեությունը։
Virgo Transport 8 նավը, որը տեղափոխում էր 243 ուղևորի, վթարի է ենթարկվել հանգստյան օրերին մոլեգնած սաստիկ փոթորկի ժամանակ։ Կատարվում է պատահարի պատճառների հետաքննություն:
Գերատեսչությունում հստակեցրել են, որ Ռուսաստանի ՌՕՈւ անձնակազմերը հարվածներ են հասցրել ՖԱԲ-500 ավիառումբերով՝ թռիչքի և ուղղորդման և համընդհանուր մոդուլներով, ինչպես նաև երկու ԼՄՈՒՌ Խ-39 ավիացիոն հրթիռներով։
Պարսից ծոցի երկրների հետ այսօր նախատեսված հանդիպումը չեղարկվել է Սաուդյան Արաբիայի խնդրանքով՝ Եմենում տիրող ընթացիկ սրման պատճառով, հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Արտակ Զաքարյանը գրում է. «Ընդամենը մեկ ամսից մի փոքր ավելի է անցել, երբ Մեքքայում ստորագրվեց ռազմապաշտպանական համաձայնագիր՝ Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի միջև։ Համաձայնագրի պայմաններով՝ մասնակից երկրներից մեկի վրա հարձակումը գնահատվում է որպես բոլոր երկրների վրա հարձակմանը։
Իր հերթին, Իրանի ներկայացուցիչները տարածաշրջանային խաղացողներին հասկանալ են տվել, որ Թեհրանը բաց կլինի միջուկային ծրագրի քննարկման համար միայն Հորմուզի նեղուցի հարցի կարգավորումից հետո, ներառյալ Իրանի ծովային նավահանգիստների նկատմամբ ամերիկյան շրջափակման վերացումը։
Իրանի ԶՈւ-ն Հորմուզի նեղուցի շրջանում խոցել է ամերիկյան MQ-1 ԱԹՍ՝ օգտագործելով երկրի ՀՕՊ նոր համակարգը, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը կարծում է, որ ՀՀ ԶՈւ-ն պետք է բերել համապատասխան մակարդակի, հետո խոսել Հայաստանի Հանրապետությունից ռուսական 102-րդ ռազմաբազայի հնարավոր դուրսբերման մասին։
Երկու նախարարներն ընդգծել են տարածաշրջանային տարաձայնությունները խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորելու և հետագա էսկալացիայից խուսափելու անհրաժեշտությունը։
Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Պարսից ծոցի երկրների և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը հետաձգվել է Թեհրանի և Մասկատի համաձայնությամբ։ Իրանական կողմի տվյալներով՝ միջոցառման հետաձգումը խնդրել են «տարածաշրջանի որոշ երկրներ»։ Հանդիպման նոր ժամկետը չի նշվում։
Այնուամենայնիվ, ինքնաթիռը վերադարձել ա Գերմանիա, այնպես որ սա «երթուղային» ինքնաթիռ չէր (որոշ դեպքերում մի քանի երկիր են հերթով իջացնում):
Դիվանագետներին Ստեփանակերտում ներկայացված զբոսայգին կառուցվել է հայերի քանդված տների և հուշարձանների տեղում, որը ցեղասպանական և օկուպացիոն քաղաքականության շարունակականության հստակ ապացույց է:
Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների և ԻԻՀ-ից մատակարարվող բնական գազի լրացուցիչ ծավալների հաշվին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հավանության վարկանիշը իջել է ռեկորդային ցածր մակարդակի․ նրա գործունեությունը դրական է գնահատում ֆրանսիացիների ընդամենը 16%-ը՝ հուլիսի 21%-ի դիմաց։ Այդ մասին վկայում է Ipsos bva-CESI-ի հարցումը, որը հրապարակվել է սեպտեմբերի 12-ին Tribune Dimanche-ի պատվերով, տեղեկացնում է Le Figaro-ն։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրեն չի հետաքրքրում Իրանի՝ Պարսից ծոցի երկրների հետ նախատեսվող հանդիպումը, որի ընթացքում քննարկվելու է Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակը, հաղորդում է AFP-ն։
ԱՄՆ արդարադատության նախարարությունը մեղքն ընդունելու նախնական համաձայնության է եկել ԿՀՎ-ի նախկին աշխատակից Դևիդ Ռաշի հետ, ում տանը մայիսին Վիրջինիայում անցկացված խուզարկության ժամանակ ավելի քան 40 միլիոն դոլարի ոսկու ձուլակտորներ էին գտել։ Այս մասին ասված է դաշնային դատարան ներկայացված փաստաթղթերում, հայտնում է «CBS News»-ը։
Իրանը լիովին պատրաստ է դիմակայելու նոր սպառնալիքներին և հնարավոր պատերազմին, իսկ նրա պաշտպանական հնարավորություններն այսօր զգալիորեն գերազանցում են նախորդ հակամարտություններում ձեռք բերված մակարդակը։ Այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար, բրիգադի գեներալ Մաջիդ Էբն ալ-Ռեզան, հայտնում է Tasnim-ը։
Ամերիկյան քաղցկեղի ընկերությունը (American Cancer Society) հրապարակել է զեկույց, ըստ որի՝ համաշխարհային մասշտաբով քաղցկեղի դեպքերը մինչև 2050 թվականը կարող են աճել մինչև 67%-ով: Միևնույն ժամանակ, մասնագետները նշում են, որ հիվանդությունների մահացության գրեթե կեսը հնարավոր է կանխարգելել՝ ծխելու դեմ պայքարի, ապրելակերպի փոփոխության և վաղ հայտնաբերման միջոցով:
Իրանը Օմանի հանդիպմանը կներկայացնի Հորմուզի նեղուցով նավագնացության նոր երթուղին, հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։
«Դասեր» հաղորդաշարի հյուրը ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն է:
«Annals of Internal Medicine» ամսագրում տպագրված նոր հետազոտությունը բացահայտել է , որ այսպես կոչված «սահմանային անեմիան» (երբ հեմոգլոբինի մակարդակը մի փոքր է բարձր ԱՀԿ-ի սահմանային շեմից) կապված է բոլոր պատճառներից մահացության բարձր ռիսկի հետ: Տվյալները ցույց են տվել, որ այս խնդիրը հատկապես տղամարդկանց և 60-ից բարձր կանանց մոտ մեծացնում է սրտանոթային և ուռուցքային հիվանդություններից մահանալու հավանականությունը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունել է Եկատերինբուրգում անցկացվող Միջազգային երիտասարդական փառատոնի մասնակիցներին և հյուրերին։