Բաժիններ՝

«Իրանն անմիջականորեն սպառնում է Արևմտյան կիսագնդի երկրների անվտանգությանը». Բոլթոն

Իրանը եւ լիբանանյան շիաների «Հըզբոլլահ» կազմակերպությունն օգնություն են ցույց տալիս Վենեսուելայի ղեկավար Նիկոլաս Մադուրոյին եւ անմիջականորեն սպառնում են Արեւմտյան կիսագնդի երկրների անվտանգությանը: Հուլիսի 21-ին համապատասխան հաղորդագրությունը Twitter-ում զետեղել է ազգային անվտանգության գծով ԱՄՆ-ի նախագահի օգնական Ջոն Բոլթոնը:

Նա պնդում է, որ Իրանը եւ «Հըզբոլլահն» օժանդակում են Բոլիվարյան Հանրապետությունում Մադուրոյի կողմից իրականացվող «անմեղ վենեսուելացիների ռեպրեսիաներին, խոշտանգումներնին եւ սպանություններին, ինչպես նաեւ անմիջականորեն սպառնում են տարածաշջանի անվտանգությանը»:

«Մենք կշարունակենք մերկացնել Մադուրոյի զինակիցներին եւ Արեւմտյան կիսագնդում իր գործունեության իրականացման՝ Իրանի ջանքերը»,- եզրափակել է Բոլթոնը, հաղորդել էՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031