Բաժիններ՝

Մեքսիկայում բարի այցելուների վրա անհայտ անձանց հարձակման հետևանքով հինգ մարդ է զոհվել. EFE

Առնվազն հինգ մարդ է զոհվել եւ վեցը՝ վիրավորվել Մեքսիկայում Ակապուլկո առողջավայրի (Գոռերոյի արեւմտյան նահանգ) զբոսաշրջային գոտու բարերից մեկում այցելուների վրա անհայտ անձանց հարձակվելու հետեւանքով: Այդ մասին հաղորդել է EFE գործակալությունը:

Հարձակման մասնակիցները փախել են հանցագործության վայրից, ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել մեկ մարդու, որին կասկածում են բարի վրա հարձակմանը մասնակցելու մեջ: Իշխանություններն սկսել են պատահարի հանգամանքների հետաքննությունը: Իրավապահ մարմինների ներկայացուցիչներն առայժմ վարկածներ չեն առաջադրել դատասանի հնարավոր շարժառիթների մասին:

Մեքսիկան վերջին մի քանի տարում բռնության արտասովոր ծավալում է ապրում: Անցյալ տարի երկրում սպանվել է ավելի քան 33,3 հազար մարդ, ընացիկ տարում իրադրությունը շարունակում է վատթարանալ: Պաշտոնական տվյալնենրի համաձայն՝ հունվարից մինչեւ մայիս հանցագործների զոհ է դարձել 14,13 հազար մարդ՝ 5,2 տոկոսով ավելի, քան 2018 թվականի նույն ժամանակամիջոցում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031