Թե՛ նախագահը, թե վարչապետը լիակատար չափով իրենց հաշիվ են տալիս, որ անհրաժեշտ է փոփոխություններ կատարել նախարարների կաբիենտում
Ֆրանսիայի նախագահ Էմանունել Մակրոնը եւ երկրի վարչապետ Էդուար Ֆիլիպը կարող են սեպտեմբերին կառավարության կազմում փոփոխություններ կատարել: Այդ մասին հուլիսի 22-ին հաղորդել է Le Parisien թերթը՝ վկայակոչելով պետության եւ կառավարության ղեկավարների խորհրդականների տեղեկություններն՝ առանց նշելու նրանց ազգանունները:
«Թե՛ նախագահը, թե վարչապետը լիակատար չափով իրենց հաշիվ են տալիս, որ անհրաժեշտ է փոփոխություններ կատարել նախարարների կաբիենտում: Դա պարտադիր պայման է, որպեսզի նոր եռանդ հաղորդվի բարենորոգումների իրականացման գործընթացին»,- հրատարակությանը հայտարարել է Ելիսեյան պալատի խորհրդականներից մեկը: Մանտինիոնի պալատի ներկայացուցիչը հայտնել է, որ վարչապետը, «ոգեշնչված կառավարության ուղեգծի մասին՝ հունիսի 12-ի իր ճառի հաջողությամբ՝ իր մերձավոր շրջապատի հետ ակտիվորեն աշխատում է կառավարության կազմի փոոխման հարցի վրա»:
«Նա մտադիր է, այդ կերպ նոր ուժեր տալով կառավարությանը, ակտիվացնել նրա գործողությունը եւ հաջողության հասնել մի ամբողջ շարք ուղղություններով»,- նշել է աղբյուրը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: