
Վենետիկում զբոսաշրջիկներին 950 եվրոյի չափով տուգանել են ՝ կամրջի վրա սուրճ պատրաստելու համար

Վենետիկի ոստիկանությունը 950 եվրոյի տուգանել է Գերմանիայից ժամանած երկու զբոսաշրջիկներին` Ռիալտո կամրջի վրա սուրճ պատրաստելու համար: Այս մասին հաղորդել է BBC- ն:
Հաղորդվել է, որ զբոսաշրջիկներին խնդրել են նաև հեռանալ Վենետիկից: Իրավախախտումը նկատել է անցորդներից մեկը: Նա տեղեկացրել է ոստիկաններին, որոնք տուգանել են Գերմանիայի քաղաքացիներին:
Վենետիկի քաղաքապետ Լուիջի Բրունյարոն զբոսաշրջիկներին անվանել է «անդաստիարակ մարդիկ» և հայտարարել է, որ քաղաքի հյուրերը պարտավոր են հարգել այն: «Շնորհիվ տեղական ոստիկանության, նրանց (Գերմանիայից ժամանած զբոսաշրջիկներին) կպատժեն և կստիպեն լքել քաղաքը», – ավելացրել է նա:
Վենետիկի բնակիչները վաղուց է, ինչ դժգոհություն են հայտնում մեծ թվով զբոսաշրջիկների հետ կապված՝ մեկ տարվա ընթացքում մոտ 30 միլիոն մարդ է այցելում քաղաք: Այս կապակցությամբ մտցվել են մի շարք սահմանափակումներ: Մասնավորապես՝ Վենետիկի հյուրերին արգելվում է հանրային վայրերում պիկնիկներ անցկացնել:
Ռիալտո կամուրջը (Ponte di Rialto) Վենետիկի Գրանդ ջրանցքի չորս կամուրջներից ամենահինն է և հանդիսանում է քաղաքի գլխավոր տեսարժան վայրերից մեկը: