Բաժիններ՝

Ֆրանսիայում «Գոլֆեշ» ԱԷԿ-ի աշխատանքը շոգի պատճառով կդադարեցնեն

Արտասովոր բարձր ջերմաստիճանները, որոնք հաջորդ շաբաթ կհաստատվեն Ֆրանսիայում, վտանգավոր են ոչ միայն մարդկանց, այլեւ տեխնիկայի համար. երկրի հարավի «Գոլֆեշ» ատոմային էլեկտրակայանի (ԱԷԿ) երկու ռեակտորները ժամանակավորապես կդադարեցնեն աշխատանքը հենց այդ պատճառով: Այդ մասին տեղեկատվությունը հուլիսի 22-ին տարածել է Electricit de France (EDF) ընկերությունը:

Ընկերության հայտարարության համաձայն՝ հուլիսի 23-ին կկանգնեցվի երկրորդ ռեակտորը, իսկ 24-ին՝ առաջինը: Այդ էներգաբլոկների միագումար հզորությունը հասնում է 2,6 հազար մեգավատի: Ուշագրավ է, որ հուլիսի 19-ին EDF-ն նախազգուշացրել էր էլեկտրականության արտադրության հնարավոր նվազման մասին, սակայն լիակատար դադարեցման մասին խոսք չէր եղել: Առայժմ ռեակտորների վերագործարկումը պլանավորված է մեկ շաբաթ հետո, սակայն ամեն ինչ կախված է եղանակից:

Շահագործումից ժամանակավոր հանումը կապված է այն բանի հետ, որ երկու ռեակտորների հովացման համար օգտագործվում է գետի ջուրը, որի մոտ գտնվում է ատոմակայանը: Մասնագետները վախենում են, որ ջրի ջերմաստիճանն այն շոգի դեպքում, որն առաջիկա օրերին սպասվում է Ֆրանսիայում, կլինի չափազանց բարձր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031