«Մենք ունենք լուսանկարներ և վիթխարի արխիվ, որոնք ցուցադրում են ԱՄՆ-ի և կոալիցիայի ուժերի ակտիվությունը»
Իրանի իշխանությունները հսկում են ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի բոլոր նավերի տեղաշարժումները Պարսից ծոցի տարածաշրջանում: Այդ մասին հայտարարել է Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Հոսեյն Խանզադին Իրանի Երիտասարդ լրագրողների ակումբ գործակալությանը տված հարցազրույցում:
«Այսօր մենք կարող ենք վստահությամբ ասել, որ հետեւողականորեն հսկում ենք թշնամական բոլոր նավատորմների, հատկապես ԱՄՆ-ի (ռազմածովային ուժերի) տեղաշարժումները՝ դրանց շարժվելու սկզբից մինչեւ (Պարսից ծոցի) տարածաշրջան ժամանման պահը,- նշել է Խանզադին:- Բացի ժամանման ժամանակից, մենք ունենք տեղեկատվություն առաքելությունների 0տիպերի, ինչպես նաեւ այն նավերի մասին, որոնք դրանց մասնակցում են, եւ դրանց կողմից իրականացվող գործուներության մասին»:
Խանզադին հավելել է, որ Իրանի ռազմածովային ուժերը լուսանկարներով արձանագրում են ամերիկյան ռազմանավերի բոլոր տեղեշարժումները: «Մենք ունենք լուսանկարներ եւ վիթխարի արխիվ, որոնք ցուցադրում են ԱՄՆ-ի եւ կոալիցիայի ուժերի ակտիվությունը»,- եզրափակել է դերծովակալը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: