Բաժիններ՝

Լուրեր են հայտնվել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի մահվան մասին

Այս մասին Lenta.ru-ն տեղեկացել է «Говорит Москва»-ից։ Վերջինս հղում է կատարել Եվրասիական խնդիրների մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Ասլան Ռուբաևին։

Նրա խոսքով` Թուրքմենստանի նախագահի մահվան լուրն իրեն հայտնել են Աշխաբադում աշխատող գործարարները։ Նրանք էլ իրենց հերթին այդ խոսակցությունները լսել են Թուրքմենստանի հատուկ ծառայությունների իրենց աղբյուրներից։

Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը արձակուրդ է գնացել հուլիսի 15-ին։ Լուրեր կան, որ մահացել է 20-ին: Մահվան պատճառ են նշում սուր երիկամային անբավարարությունը։

Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը նախագահ է դարձել 2006թ. վերջից։ Երկիրը ղեկավարում է արդեն 13 տարի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031