ԵՄ-ում դատարանը հաստատել է Լեհաստանի կողմից նորմաների խախտումը դատական բարեփոխման ընթացքում
Լեհաստանը «խախտել է եվրոպական իրավունքի նորմաներն» իր դատական համակարգի բարենորոգման շրջանակում, մասնավորապես, Գերագույն դատարանի դատավորների կենսաթոշակային տարիքի նվազեցման հարցում: Այդ մասին ասված է Եվրոպայի Արդարադատության դատարանի, որը Եվրամիությունում կատարում է սահմանադրական դատարանի գործառույթները՝ նոյեմբերի 5-ին հրապարակված դատավճռում։
Այդ վճիռը պաշտպանում է Եվրահանձնաժողովի պահանջները Լեհաստանի նկատմամբ եւ հնարավորություն է բացում Վարշավայի դեմ Բրյուսելի պատժիչ գործողությունների համար, ընդհուպ մինչեւ նրան ձայնի իրավունքից զրկելը Եվրամիության խորհրդում: Եվրահանձնաժողովը Յարոսլավ Կաչինսկու «Իրավունք եւ արդարություն» կառավարող կուսակցությանը կասկածում է այն բանում, որ թոշակի գնալու տարիքն իջեցվել է, որպեսզի փոխեն Գերագույն դատարանի՝ կառավարության ոչ հարմար անդամներին եւ դրանով իսկ ուժեղացնեն պետության ազդեցությունը Լեհաստանի դատական համակարգի վրա:
«Լեհաստանում դատավորների թոշակի անցնելու նորմաների ընունումը տարբեր կենսաթոշակային տարիք է սահմանում կանանց եւ տղամարդկանց համար, ինչը խախտում է Եվրամիության իրավունքը»,- ասվածէ դատարանի որոշման մեջ: Դատարանը նաեւ ԵՄ-ի նորմաների հետ ոչ զուգադրելի է համարել դատավորների լիազորությունների ժամկետը երկարացնելու իրավունքի տրամադրումը Լեհաստանի արդարադատության նախարարությանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: