Բաժիններ՝

ԱՄՆ-ի սենատորը հաշվետվություն է պահանջում Թուրքիայի կողմից մարդու իրավունքների խախտումների մասին

ԱՄՆ-ի Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի անդամ Ռոբերտ Մենենդեսը հայտարարել է, որ կներկայացնի բանաձեւ, որը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմից պահանջում է Կոնգրեսին հաշվետվություն ներկայացնել մարդու իրավունքների այն խախտումների մասին, որոնք Թուրքիայի կողմից կատարվել են Սիրիայում:

«Թուրքիան Էրդողանի օրոք չի կարող դիտվել որպես դաշնակից»,- Մենենդեսի խոսքը մեջբերել էThe Hill-ը:
«Հենց դրա համար էլ ես այսօր շտապ կարգով ներկայացնում եմ բանաձեւ եւ խնդրում եմ պետքարտուղարին 30 օրվա ընթացքում տեղեկացնել Սենատին Սիրիայում Թուրքիայի կողմից մարդու իրավունքների խախտումների մասշտաբների մասին»,- հավելել է սենատորը:

Նշվում է, որ բանաձեւը հղում Է անում «Օտարերկրյա օգնության մասին» օրենքին, հետեւաբար դրա շուրջ քվեարկությունը կարող է անցկացվել արդեն 10 օրից:
Օրենքի համաձայն՝ վարչակազմը 30 օր կունենա, որպեսզի զեկույց ներկայացնի, ինչից հետո Կոնգրեսը կարող է քվեարկել անվտանգության բնագավառում Թուրքիային ցանկացած օգնություն դադարեցնելու օգտին:

Իր ելույթում Մենենդեսը կոչ է արել Թրամփին՝ չեղարկել նոյեմբերի 13-ին Թուրքիայի նախագահի հետ նախատեսված հանդիպումը եւ «կանգնել Սենատում եւ Ներկայացուցիչների պալատում երկկուսակցական կոնսենսուսի կողմում առ այն, որ Թուրքիան Էրդողանի օրոք ԱՄՆ-ի բարեկամը չէ», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս