Բաժիններ՝

ԱՄՆ-ի օդուժի F-16-ը Ճապոնիայում ուսումնական հրթիռ է վայր գցել թռիչքի ժամանակ

Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի F-16 կործանիչը Ճապոնիայի Աոմորիի պերֆեկտուրայում ուսումնական հրթիռ է վայր գցել վարժական թռիչքի ընթացքում: Նոյեմբերի 7-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտնել է Ճապոնիայի նախարարների կաբիենտի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան։

«Մենք ամերիկյան կողմից պահանջել ենք հնարավոր ամեն ինչ անել նման միջադեպերի կրկնումից խուսափելու համար»,- ընդգծել է Սուգան՝ նշելով , որ ամերիկյան կողմին հայտարարություն է արվել պատահարի առանչությամբ: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի F-16-ն ուսումնական հրթիռը վայր է գցել վարժական թրիչքների անցկացման սահմանված գոտուց դուրս: Միջադեպի հետեւանքով տուժածների մասին տեղեկատվություն չի ստացվել:

Ճապոնիայում վերջին տարիներին նկատելիորեն հաճախացել են մանր ավիացիոն պատահարները, որոնք հարուցում են տեղի բնակչության լուրջ անհանգստությունը: Հաճախ դրանք կապված են ԱՄՆ-ի՝ Ճապոնիայում տեղաբաշխված ռազմաօդային ուժերի տեխնիկայի հետ, բայց պատահում են միջադեպեր նաեւ երկրի Ինքնապաշտպանության ուժերի օդուժի հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս