Բաժիններ՝

Անապատային մորեխը խուժել է Աֆրիկյան Եղջյուրի երկրներ

Աֆրիկայի հյուսիս – արեւելքն անապատային մորեխի ներխուժման է ենթարկվել: Ինչպես հայտնել է Հրավային Աֆրիկայի SABC ռադիոընկերությունը, խնդիրը ծառացել է Եթովպիայի, Ջիբութիի, Էրիթրեայի, Սուդանի եւ Սոմալիի հանդեպ։

«Պարենավորման համաշխարհային ծրագիրն անհապաղ գործողությունների կոչ է արել, որպեսզի թույլ չտա անապատային մորեխի բռնկման տարածումն Աֆրիկյան Եղջյուրի երկրներում»,- նշել է նա:

Եթովպիայի իշխանությունները, որն այս աշնանն առաջինն է իր վրա զգացել մորեխի ներխուժումը, արդեն արտակարգ միջոցներ են ձեռնարկում: Եթովպիայի կառավարության վերջին հաշվարկների համաձայն՝ մորեխի պարսերն օրական 8,7 տոննա բուսականություն են խժռում, ներառյալ գյուղատնտեսական մշակաբույսերը: Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ երկրի ագրարային տարածքի 60 տոկոսն ախտահարված է մորեխով:

Միջատների տարածման արագությունը թույլ չի տվել բոլոր տնտեսություններն ապահովել քիմիական պաշտպանության անհրաժեշտ միջոցներով: Դրա հետեւանքով, ինչպես նշում է SABC-ը, եթովպացի գյուղացիները միջատներին քշում են ինքնուրույն՝ փայտերով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս