Բաժիններ՝

ԱՄՆ-ի Պետդեպը սխալ է համարել ուրանի հարստացումը իրանական Ֆորդոյում

ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտը Ֆորդոյի օբյեկտում մինչեւ 5 տոկոս ուրանի հարստացումն սկսելու Իրանի որոշումը համարում է «մեծ քայլ սխալ ուղղությամբ»: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով արտաքին քաղաքական գերատեսչության մի ներկայացուցչի:

«Մենք լիովին պաշտպանում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) Իրանում անկախ ստուգումներ անցկացնելու հարցում եւ ՄԱԳԱՏԷ-ից հաղորդումներ ենք սպասում բոլոր իրադարձությունների վերաբերյալ»,- հայտարարել է նա:

Պետդեպարտամենտում նաեւ նշել են, որ ԱՄՆ-ը կշարունակի Իսլամական Հանրապետության նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականություն վարել այնքան ժամանակ, քանի դեռ նա չի դադարեցրել իր «ապակայունացնող գործելակերպը»:

Թեհրանը նոյեմբերի 6-ից սկսում է ուրանի 5-տոկոսանոց հարստացումը Ֆորդոյի օբյեկտում, որտեղ այդ գործընթացը միջուկային գործարքով դադարեցվել էր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս