![](/banners/BeFunky-design.jpg)
Թրամփը հավանություն է տվել սիրիական նավթի պաշտպանության՝ ԱՄՆ-ի ընդլայնված ռազմական առաքելությանը
![](https://168.am/wp-content/uploads/2019/11/994271.jpg)
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել Սիրիայի արեւելքում նավթի հանքավայրերի անվտանգության ապահովման՝ ընդլայնված ամերիկյան ռազմական առաքելության իրականացմանը: Այս մասին հայտնել է «Ասոշիեյթեդ Պրես» գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ:
Նշվում է, որ Միացյալ Նահանգների նախագահի որոշումը ենթադրում է Սիրիայում հարյուրավոր ամերիկացի զինծառայողների ներկայություն՝ չնայած այն բանին, որ ավելի վաղ Թրամփը հայտարարել էր այդ երկրից զորքերի դուրսբերման մասին: Գործակալությունը գրում է, որ նոր պլանի համաձայն ԱՄՆ-ի զինվորականները կպաշտպանեն այն տարածքի զգալի մասը, որը վերահսկում են սիրիացի քրդերը, եւ որը ձգվում է Դեր Զորից մինչեւ Էլ Հասաքա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: