Իսրայելում ձերբակալել են Նեթանյահուի հասցեին սոցցանցերում սպառնալիք տարածելու մեջ կասկածվողին
Իսրայելի ոստիկանությունը հայտնել է երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հասցեին սոցիալական ցանցերում սպառնալիք պարունակող գրառումներ տարածելու մեջ կասկածվողին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Իսրայելի ոստիկանության կիբերանվտանգության վարչությունը ձերբակալել է մի տղամարդու, որը կասկածվում է սոցիալական ցանցերում վարչապետի և նրա ընտանիքի հասցեին սպառնալիքներ տարածելու մեջ: Կասկածյալը ձերբակալվել է այսօր երեկոյան»,- հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն երեկ դիմել է ոստիկանությանը հայտնելով «Ֆեյսբուք»-ում իր հասցեին հնչող սպառնալիքների մասին: Նա խնդրել է անհապաղ քննություն իրականացնել: