«Խորը խորհրդածություններից հետո ես որոշում ընդունեցի չառաջադրվել առաջիկա նախագահական ընտրություններում». Տուսկ
Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտնել է Լեհաստանի նախագահի պաշտոնի համար առաջիկա ընտրություններում չառաջադրվելու իր որոշման մասին, որոնք պետք է անցկացվեն հաջորդ տարվա գարնանը:
Ավելի վաղ Տուսկին համարում էին ընդդիմությունից Լեհաստանի նախագահի պաշտոնի առավել հավանական թեկնածուներից մեկը: Իր հերթին, Լեհաստանի «Իրավունք եւ արդարություն» կառավարող կուսակցությունը մտադիր է նախագահական նոր ժամկետի համար թեկնածու առաջադրել պետության ներկայիս ղեկավար Անջեյ Դուդային։
«Խորը խորհրդածություններից հետո ես որոշում ընդունեցի չառաջադրվել առաջիկա նախագահական ընտրություններում»,- Տուսկի խոսքը մեջբերել է Լեհական հեռուստատեսությունը:
Տուսկի խոսքով՝ ընդդիմությունը կարող է շահել նախագահական ընտրությունները, բայց դրա համար «հարկավոր է այնպիսի մի թեկնածու, որը դժվարին, ժողովրդականություն չվայելող որոշումների բեռ չի կրում»: «Իսկ ես նման բեռի տակ եմ այն ժամանակվանից, երբ վարչապետ էի»,- պարզաբանել է Եվրախորհրդի ղեկավարը: Նա խոստացել է, որ «մեծապես աջակցելու է ընդդիմությանն ընտրություններում»:
«Ես բոլոր հնարավորությունները կօգտագործեմ Եվրոպայում եւ աշխարհում Լեհաստանի դիրքերն ամրապնդելու համար»,- հավելել է նա:
Տուսկը 14 տարի առաջ իր թեկնածությունն առաջադրել էր Լեհաստանի նախագահի պաշտոնի համար, բայց տանուլ էր տվել Լեխ Վալենսային՝ ստանալով ձայների 45,96 տոկոսը:
2007-2017 թվականներին նա զբաղեցրել է հանրապետության վարչապետի պաշտոնը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: