Բաժիններ՝

ԱՄՆ-ը Հարավային Կորեայից պահանջում է հինգ անգամ մեծացնել համատեղ պաշտանության ծախսերը

Վաշինգտոնը Սեուլից պահանջել է հնգապատիկ ավելացնել Կորեական թերակղզում ամերիկյան զորակազմը պահելու ծախսերը: Ինչպես նոյեմբերի 7-ին հաղորդել է YTN հեռուստաալիքը, խոսքը վերաբերում է 4,7 միլիարդ դոլար գումարին։

Վաշինգտոնում կարծում են, որ դաշնակիցների անվտանգության ապահովման համար ամերիկյան կողմի ծախսերը չափազանց մեծ են: Այս կերպ 5 տրիլիոն վոնի (շուրջ 4,7 միլիարդ դոլարի) չափով պահանջված միջոցները պետք է հատկացվեն Կորեական թերակղզում ամերիկյան զորակազմի անվտանգության մեծացմանը եւ կարիքներին: Մինչդեռ, հեռուստաալիքի տվյալներով՝ ԱՄՆ-ը նաեւ պնդում է, որ Հարավային Կորեայի մուծումների մի մասը բաշխվի Կորեական թերակղզու սահմաններից դուրս ԱՄՆ-ի զինված ուժերը պահելու համար: Իր հերթին խորհրդարանի Կորեայի հանրապետության միավորման կոմիտեի ղեկավար Յուն Սան Հյոնը հայտարարել է, որ այդ պահանջը չի տեղավորում համատեղ պաշտպանության ծախսերի բաշխման համաձայնագրի շրջանակներում, ուստի անհարժեշտ է ստանալ (երկրի խորհրդարանի) Ազգային ժողովի պատգամավորների հավանությունը:

Միացյալ Նահանգների զորքերը Հարավային Կորեայում են գտնվում Կորեական պատերազմի (1950 – 1953) ժամանակներից: Դրանց մնալու պայմանները կարգավորվում են 1950 թվականի հունվարի 26-ին երկու երկրների կողմից ստորագրված փոխադարձ օգնության համաձայնագրով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս