Բաժիններ՝

Ճապոնիայի բնակիչներն արդեն 3,2 մլն դոլար են հանգանակել այրված Սյուրի դղյակի վերականգնման համար

Ճապոնիայի բնակիչները մեկ շաբաթից պակաս ժամանակամիջոցում 350 միլիոն իեն (ընթացիկ փոխարժեքով 3,2 միլիոն դոլար) են հանգանակել Օկինավա հարավային կղզու Նահա քաղաքում Սյուրի դղյակի վերականգնման համար: Նոյեմբերի 6-ին այդ մասին հայտնել է Ճապոնիայի հանրային հեռուստատեսությունը։

Այս պահին միջոցների հասարակական հանգանակությանը մասնակցել է ավելի քան 25 հազար մարդ: Նշվում է, որ վերականգնման համար միջոցների հանգանակության ակցիան սկսվել է նոյեմբերի 1-ին՝ այն բանից հետո արդեն հաջորդ օրը, երբ ավերիչ հրդեհ էր բռնկել Սյուրիում: Կառույցը, որը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում, գործնականում ամբողջովին կրակի ճարակ է դարձել:

Ճապոնիայի կառավարությունը՝ վարչապետ Սինձո Աբեի գլխավորությամբ, արդեն խոստացել է անհրաժեշտ ամեն ինչ անել այդ պատմական հուշարձանի վերականգնման համար: Դղյակը կառուցվել է XIV – XV դարերում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930