Բաժիններ՝

Հորդանանում անհայտ անձը հարձակվել է իսպանացի զբոսաշրջիկների վրա. Rai Al Youm

Հորդանանի Ջարաշ քաղաքում հինգ մարդ, ներառյալ օտարերկրյա երեք զբոսաշրջիկ է վիրավորվել անհայտ անձի հարձակման հետեւանքով: Այդ մասին հայտնել է Rai Al Youm թերթը:
Ըստ առկա տվյալների, սուր առարկայով վերքեր են ստացել նաեւ զբոսաշրջիկների խմբի ուղեւորը եւ պատմական այն օբյեկտի պահպանության աշխատակիցը, որտեղ կատարվել է հարձակումը: Բոլոր տուժածները տեղափոխվել են տեղի հոսպիտալ:

Հորդանանի անվտանգության ծառայությունների աղբյուրների տվյալներով՝ տուժած զբոսաշրջիկներն իսպանացիներ են: Հարձակվողը ձերբակալված է:
Ներկայում ոստիկանությունը շրջափակել է միջադեպի վայրը, կատարվում են հետաքննչական միջոցառումներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս