![](/banners/BeFunky-design.jpg)
Թրամփը Ջոնսոնի հետ քննարկել է առևտուրը ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո
![](https://168.am/wp-content/uploads/2019/11/tramp-jonson.jpeg)
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 5-ին հեռախոսով Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ քննարկել է առեւտրի թեման Brexit-ից հետո: Այդ մասին ասված է Սպիտակ տան՝ նոյեմբերի 6-ին տարածված հաղորդագրության մեջ:
«Երկու ղեկավարները վերստին հավաստել են իրենց մտադրությունը ամրապնդելու հատուկ հարաբերությունները ազատ առեւտրի շուրջը՝ լավ մշակված երկկողմ համաձայնագրի միջոցով՝ Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալուց հետո»,- նշվում է փաստաթղթում: Բրիտանական Guardian հրատարակությունը հայտնել է, որ Ջոնսոնը Թրամփի հետ զրույցի ընթացքում ԱՄՆ-ի ղեկավարին հորդորել է չեղարկել բրիտանական ապրանքների, այդ թվում՝ շոտլանդական վիսկիի մաքսերը եւ լրացուցիչ մաքսերի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշման նախաշեմին նրան հորդորել է չսահմանել ավտոմոբիլների ներմուծման մաքսեր: