Բաժիններ՝

Հնդկաստանում տասը մարդ է զոհվել «Բուլբուլ» ցիկլոնի հետևանքով. The Indian Express

Հնդկաստանի արեւելյան մասում առնվազն տասը մարդ է զոհվել «Բուլբուլ» («Սոխակ») ցիկլոնի հետեւանքով, որը նոյեմբերի 10-ին մոլեգնում էր Ինդոստան թերակղզու հյուսիսարեւելյան ափին: Այդ մասին, հայտնել է The Indian Express թերթը:

Ինչպես նոյեմբերի 11-ին հայտնել է The Times of India թերթը, Արեւմտյան Բենգալիայի եւ Օդիշայի նահանգներում ցիկլոնի ազդեցությանն է ենթարկվել ավելի քան 450 հազար մարդ: Քամին վնաս է հասցրել մոտավորապես 60 հազար տների, ութ ձկնորսներ համարվում են անհետ կորածներ: Ներկայում ցիկլոնը շարժվում է արեւելք՝ աստիճանաբար կորցնելով ուժը: Ավելի վաղ Reuters գործակալությունը հայտնել է, որ Բանգլադեշում ցիկլոնի պատճառով զոհվել է 13 մարդ:

The Indian Express-ի տեղեկատվության համաձայն, Բանգլադեշում 36 ձկնորս անհետ կորել են Բենգալյան նեղուցում, առնվազն 6 հազար տուն մասնակի կամ ամբողջությամբ ավերել է սաստիկ քամին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930