Բաժիններ՝

Հոնկոնգի ոստիկանությունը հրաձգային զենք է կիրառել բողոքողների դեմ

Հոնկոնգի ոստիկանությունը հաստատել է, որ բողոքողներին ցրելու գործողության ընթացքում իրավապահ մարմինների աշխատակիցները հրաձգային զենք են կիրառել քաղաքի երեք շրջաններում, որի արդյունքում մեկ մարդ վերքեր է ստացել: Այդ մասին վկայում է ոստիկանության հայտարարությունը:

Ավելի վաղ ԶԼՄ-ներում հայտնվել էր մի տեսագրություն, որտեղ ցուցադրվում է, թե ինչպես է ոստիկանության աշխատակիցը մոտ տարածությունից կրակում բողոքի մասնակցի վրա:

«Հենց առավոտից սկսած արմատական բողոքողները բարիկադներ են կառուցել Հոնկոնգի բազմաթիվ լոկացիներում, նրանք նույնիսկ բարձրությունից ծանր եւ խոշոր առարկաներ են նետել անցանելի մասերի վրա՝ լուրջ վտանգ ստեղծելով ճանապարհային երթեւեկության մասնակիցների համար: Անկարգությունների մասնակիցները նույնիսկ հրկիզիչ խառնուրդով շշեր են նետել մետրոյին պատկանող օբյեկտներում, վանդալիզմի ակտեր են կատարել համալսարանական հաստատությունների նկատմամբ: Ոստիկանությունը հարկադրված է եղել զանգվածային անօրինական գործողություններին պատասխանել դրանք ցրելով եւ ձերբակալություններով. ոստիկանական գործողությունների ընթացքում ոստիկանության աշխատակիցներից մեկը կիրառել է իր ցուցակային զենքը, որի հետեւանքով մի տղամարդ հրաձգային վերք է ստացել»,-ասված է ոստիկանության հայտարարության մեջ: Նաեւ նշվում է, որ «Շատինի եւ Տունչհունի շրջաններում իրավապահ մարմինների աշխատակիցները գործողությունների ժամանակ պատյանից հանել են իրենց ծառայողական ատրճանակները»:

Դրա հետ մեկտեղ ոստիկանները հերքել են ցանցում հայտնված «լուրերը, որոնք վկայում են, թե ոստիկանության ղեկավարությունը կարգադրել է օպերատիվ աշխատողներին՝ անհոգ եւ հապճեպորեն օգտագործել զենքը այսօրվա գործողությունների ժամանակ»,-հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս