Գագիկ Ծառուկյանը կարգավիճակ չունի. խուզարկությունն ավարտված չէ, այլ բան չեմ կարող ասել. փաստաբան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը որևէ կարգավիճակ չունի։ Նրա տնից դուրս գալուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց փաստաբան Սմբատ Մինասյանը։
«Գագիկ Ծառուկյանը որևէ կարգավիճակ չունի, տան խուզարկությունը դեռ շարունակվում է»,- ասաց նա։
Պատասխանելով հարցին` արդյոք տնից որևէ բան առգրավվել է` Մինասյանը նշեց՝ չի կարող դեռ որևէ բան ասել, որովհետև քննչական գործողությունները դեռ ավարտված չեն։
Նա խոստացավ՝ խուզարկության ավարտից հետո պաշտպանները հայտարարություն կանեն, կանդրադառնան բոլոր հարցերին։

