Ղազախստանը Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորումն անեքսիա չի համարում. Տոկաև
Ղազախստանը Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորումն անեքսիա չի համարում, հայտարարել է հանրապետության նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաեւը։ ԱՊՀ-ի երկրների ղեկավարները հազվադեպ են արտահայտվում Ղրիմի թեմայով:
«Նախ, այն, ինչ տեղի ունեցավ Ղրիմում, մենք անեքսիա չեք համարում: Այն, ինչ տեղի է ունեցել, տեղի է ունեցել: Անեքսիան չափազանց ծանր բառ է Ղրիմի վերաբերմամբ»,- ասել է նա Գերմանիա իր այցի նախաշեմին Deutsche Welle-ին տված հարցազույցում: Այդպես է նա պատասխանել այն հարցին, թե Ղազախստանի կառավարությունն ահաբեկված էր արդյոք Ուկրաինայի իրադարձություններից:
«Երկրորդ, երբեք սարսափ, ինչպես դուք եք ասում, չի եղել, քանի որ մեզ մոտ, ինչպես ես արդեն ասել եմ, բացարձակ վստահական, բարիդրացիական հարաբերություններ են Ռուսաստանի Դաշնության հետ: Մենք միշտ հավատացել ենք Ռուսաստանի ղեկավարության իմաստությանը, ազնվությանը»,- հավելել է Տոկաեւը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: