Բաժիններ՝

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հանդես է եկել համատեղ հայտարարությամբ

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասնակիցները «Ռուսաստանի ագրեսիվ գործողությունները» եւ միջազգային ահաբեկչությունը համարում են դաշնքի անդամ երկրների անվտանգության հիմնական սպառնալիքները: Այդ մասին ասված է Լոնդոնում ՆԱՏՕ-ի պետությունների ու կառավարությունների ղեկավարների հանդիպման արդյունքների վերաբերյալ դեկտեմբերի 4-ին տարածված հայտարարության մեջ։

«Ռուսաստանի ագրեսիվ գործողությունները սպառնալիք են եվրատլանտյան անվտանգությանը, ահաբեկչությունը՝ դրա բոլոր ձեւերով, մշտական վտանգ է ներկայացնում մեզ բոլորիս համար»,-նշվում է փաստաթղթում: Մյուս սպառնալիքների թվում նշվել են միջազգային հակամարտությունները, միգրացիան, կիբեռգրոհները եւ հիբրիդային հարձակումները:

ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարները աշխարհում Չինաստանի ազդեցության աճը համարել են միաժամանակ համագործակցության խորացման հնարավորություն եւ խնդիր: Բացի այդ, նրանք հաստատել են տիեզերքը որպես դաշինքի գործունեության ոլորտ ճանաչելու որոշումը:

Գագաթնաժողովի արդյունքներին նվիրված իր ելույթում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն տիեզերքն օգտագործելու է կապ ապահովելու եւ դիտարկումների համար՝ զենք չտեղաբաշխելով այնտեղ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս