ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել G7-ին Ռուսաստանի մասնակցության դեմ
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է բանաձեւ, որում հանդես է եկել «մեծ յոթնյակին» Ռուսաստանի մասնակցության դեմ: Այդ մասին վկայում են քվեարկության արդյունքները:
Փաստաթղթի օգտին քվեարկել է Ներկայացուցիչների պալատի 339 անդամ, դեմ՝ 71-ը: Այն ԱՄՆ-ում օրենքի ուժ չունի եւ հանձնարարական բնույթ է կրում գործադիր իշխանության համար:
Բանաձեւում ասված է, որ Ռուսաստանը չպետք է վերադառնա G7 «այնքան ժամանակ, քանի դեռ նա չի հարգում հարեւանների տարածքային ամբողջականությունը եւ չի պահպանում ժողովրդավարական հասարակության ստանդարտները»:
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը խոստացել է Վլադիմիր Պուտինին հրավիրել G7-ի հաջորդ հանդիպմանը, որը տեղի կունենա 2020 թվականին Միացյալ Նահանգներում: Նրա կարծիքով՝շատ միջազգային հարցեր իմաստ ունի քննարկել Ռուսաստանի հետ մեկտեղ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: