ԱՄՆ-ում Հիլարի Քլինթոնի ապօրինի ֆինանսավորման մեղադրանքներ են առաջադրվել. CNN
Ութ ամերիկացիների մեղադրանքներ են առաջադրվել 2016 թվականի նախագահական ընտրարշավի ժամանակ Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբին միջոցների անօրինական փոխանցումների մեջ: Այդ մասին հայտնել է CNN հեռուստաալիքը:
Մեղադրյալների թվում են՝ ընտրություններին Ռուսաստանի միջամտության վերաբերյալ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի հանգուցային վկաներից մեկը՝ Ջորջ Նադերը եւ Allied Wallet ընկերության ղեկավար Ահմադ Խավաջան: Նրանց մեղադրում են քաղաքական կոմիտեներին միլիոնավոր դոլարների փոխանցման մեջ՝ թաքցնելով, որ ուղարկող է նշված Նադերը, որն իր հերթին իբր այդ մասին հաշիվ է տվել մերձավորարեւելյան երկրներից մեկին: Միջոցներն, ինչպես հետեւում է մեղադրանքի տեսքտից, հատկացվել են Քլիթոնի արշավի օժանդակմանը: Մասնավորապես, Նադերին վերագրում են հանցանք, որ նա ավելի քան 3,5 միլիոն դոլար է փոխանցել քաղաքական կոմիտեներին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: