Հոնկոնգում ցույցերը շարունակվում են․ ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել
Հոնկոնգում ցույցերը շարունակվում են։ Ժամեր առաջ ցուցարարները բողոքի ակցիաներ են իրականացրել Հոնկոնգի տարբեր հատվածներում։ Կենտրոնական Հոնկոնգում ցուցարարներից մի կին 168․am-ին հայտնեց, որ իրենց ցույցերը խաղաղ են, սակայն ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառել։
Նշենք, որ մինչ արցունքաբեր գազ կիրառելը ոստիկաններն զգուշացրել են՝ դադարեցնել ցույցը, բայց քաղաքացիները չեն ենթարկվել նրանց պահանջին։ Մի խումբ ցուցարարների ոստիկանները բերման են ենթարկել, բայց քաղաքի տարբեր հատվածներում բողոքի ալիքը չի դադարում, որոշ տեղերում մարդիկ նստացույց են անում։
Մանրամասները՝ 168․am-ի տեսանյութում