
Brent մակնիշի նավթի գինը Լոնդոնի բորսայում հասել է բարելի դիմաց 37,7 դոլարի

Brent մակնիշի նավթի 2020 թվականի մայիսի մատակարարման ֆյուչերսի արժեքը Լոնդոնի ICE բորսայում սակարկությունների ընթացքում աճել է 9,8 տոկոսով եւ Երեւանի ժամանակով ժամը 14:51-ի դրությամբ վաճառվում էր բարելի դիմաց 37,75 դոլարով: Այդ մասին վկայում են առեւտրական հարթակի տվյալները, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Ավելի ուշ ֆյուչերսի գինը դանդաղեցրել է աճը մինչեւ 8,3 տոկոս եւ Երեւանի ժամանակով ժամը 15:20-ի դրությամբ կազմում էր բարելի դիմաց 37,24 դոլար:
Իր հերթին WTI տեսակի նավթի գինը նախորդ առեւտրաշրջանի փակման մակարդակի նկատմամբ աճել է 10,6 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 34,42 դոլար:
Թանկացող նավթի ֆոնին ամրապնդվում է ռուբլու փոխարժեքը ամերիկյան եւ եվրոպական արժույթների նկատմամբ: Այսպես, դոլարի փոխարժեքը գտնվում էր 70,68 ռուբլու նշագծին (+3,1 տոկոս), իսկ եվրոյի փոխարժեքը՝ 80,14 ռուբլու մակարդակին (+3,4 տոկոս):