Morgan Stanley-ն նավթի գների կանխատեսումն իջեցրել է բարելի դիմաց մինչև 35 դոլար

Morgan Stanley-ի վերլուծաբանները երկրորդ եռամսյակում Brent մակնիշի նավթի միջին գնի կանխատեսումն իջեցրել են բարելի դիմաց մինչեւ 35 դոլար: Նաեւ վատացվել է ընթացիկ տարվա երկրորդ կիսամյակի գնահատումը՝ բարելի դիմաց մինչեւ40 – 45 դոլար, հաղորդվում է բանկի հաշվետվության մեջ։

Փորձագետներն ՕՊԷՔ+ երկրներից մատակարարումների կանխատեսումը բարձրացրել են մարտի վերջից օրական 1 միլիոն բարելով, քանի որ ապրիլի 1-ից համաձայնագրի մասնակից պետությունները նավթահանույթի կրճատման պարտավորություններ չեն ունենա:

«Այդ պահից յուրաքանչյուր առանձին երկրի համար խթան կծառայի հանույթի առավելարկումը եւ իր բաժնի վերականգնումը շուկայում»,- ասված է Morgan Stanley-ի հաղորդագրության մեջ: Մինչդեռ Bank of America-ի վերլուծաբանները չեն բացառում առաջիկա շաբաթներին Brent-ի գնանշումների անկում մեկ բարելի դիմաց 30 դոլարից ցած մակարդակում: Ըստ որում նրանք 2020 թվականի համար կանխատեսումը բարելի դիմաց 54 դոլարից իջեցրել են մինչեւ 45 դոլար Brent-ի համար եւ բարելի դիմաց 49 դոլարից մինչեւ 41 դոլար WTI-ի համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Տեսանյութեր

Լրահոս