Բաժիններ՝

Փորձագետ Անի Ասլանյանը պատմել է, թե ինչպես է փոխվել աշխարհը կորոնավիրուսի պատճառով

Կորոնավիրուսի համաճարակը գործնականում մեկուսացրել է Եվրոպայի եւ Ասիայի մի շարք քաղաքներ, ինչն արագացրել է թվային տեխնոլոգիաների կիրառումը տնտեսության եւ կյանքի մի շարք ոլորտներում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին պատմել է ՌԴ Պետդումայի տնտեսական քաղաքականության, արդյունաբերության, ինովացիոն զարգացման եւ ձեռնարկչության կոմիտեին կից նոր տեխնոլոգական սերնդի տնտեսության զարգացման փորձագիտական խորհրդի անդամ Անի Ասլանյանը:

«Օֆլայն-գործարարությունն սկսում է անցնել օնլայնի, հատկապես կրթության, ժամանցի եւ մանրածախ առեւտրի ոլորտում»,- ասել է նա: Փորձագետը նաեւ նշել է, որ այնպիսի կորպորացիաների աշխատակիցների գրեթե մեկ երրորդը, ինչպիսիք են Amazon-ը, Microsoft-ը, LinkedIn-ը, Expedia-ն, անցել են տնից աշխատանաքի ձեւաչափի, որպեսզի պաշտպանվեն հիվանդությունից: Ըստ որում ընկերությունները հայտարարում են, որ իրենց արտադրողականությունը չի նվազում:

«Այն առնչությամբ, որ մարդիկ անցնում են աշխատանքի հեռավար ձեւաչափի, վերլուծաբանները հայտնում են տեսախաղերի օգտագործման եւ առցանց-ուսուցման աճի մասին»,- հավելել է Ասլանյանը:

Իսկ խոսելով առանձին թվային լուծումների մասին՝ գործակալության զրկուցակիցն ուշադրություն է հրավիրել այն համակարգի վրա, որն սկսել է գործել Չինաստանի հասարակական վայրերում եւ տրանսպորտում. այն կարող է ճանաչել նույնիսկ բժշկական դիմակներով դեմքերը: Նկատվում է նաեւ առցանց ձեւաչափով միջոցառումների անցկացման պրակտիկա, մինչ բազաթիվ միջազգային գործարար եւ ժամանցային համաժողովներ ամբողջ աշխարհում չեղյալ են հայտարարվել կամ հետաձգվել անորոշ ժամկետով: Նաեւ աճել է սոցիալական ցանցերի դերը, հատկապես Չինաստանում. այնտեղ դրանք, Անի Ասլանյանի խոսքով՝ դարձել են քաղաքացիների եւ պետության միջեւ հաղորդակցության ամենաարդյունավետ կապուղին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս