Սաուդյան նավթի սպառողներն ապրիլին 30-50 տոկոսով ավելացրել են պահանջարկը. Bloomberg
Սաուդյան Արաբիայի նավթի առնվազն երեք սպառողներ 30 – 50 տոկոսով ավելացրել են դրա պահանջարկը, քան ապրիլի համար սկզբնապես պլանավորել էին: Ինչպես մարտի 10-ին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ, այդ քայլը կապված է Էր Ռիադի կողմից նավթի գների իջեցման հետ։
Զրուցակիցների տվյալներով՝ այդ պատվիրատուներից երկուսն Ասիայի հյուսիս-արեւելքում գտնվող նավթավերամշակող գործարաններ են: Դրանք պլանավորում են լրացուցիչ գնումների մի մասը վերամշակել, իսկ մնացած ծավալը մտադիր են ուղարկել պահեստարաններ:
Ինչպես նշել է գործակալությունը, Էր Ռիադից լրացուցիչ գնումները կարող են նշանակել, որ սպառողներն զգալիորեն փոքր ծավալներ կարող են գնել կանխիկ շուկայում: Դա իր հերթին կարող է բացասաբար անդրադառնալ այն շուկաների վրա, որոնցում ընկերությունները նավթ են վաճառում հայտամրցույթներով եւ կանխիկ գործարքավարություններով, ինչը վերաբերում է Աֆրիկայի արեւմուտքին եւ ռուսական նավթի հոսքերի մի մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: