Բաժիններ՝

COVID-19. Աշխարհում ապաքինվել է 722.000-ից ավելի մարդ. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 2 միլիոն 638 հազար 909-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 184 հազարը: Ապաքինվել է 722 հազար 055 մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 849 հազար 092 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 47 հազար 681 է: Այս ցուցանիշով ԱՄՆ-ն առաջինն է դարձել աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 208 հազար 389 է: Մահացության ցուցանիշը 21 հազար 717 է:

Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 187 հազար 327 է: Վարակից մահացել է 25 հազար 085 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է. եվրոպական այդ երկրում գրանցվել է 159 հազար 877 հաստատված դեպք, մահացել է 21 հազար 340 մարդ: Վարակվածության ցուցանիշով Ֆրանսիային հաջորդում է Գերմանիան, որտեղ 150 հազար 648 հաստատված դեպք կա, մահացել է 5 հազար 315 մարդ:

Գերմանիային հաջորդում է Մեծ Բրիտանիան: Մեծ Բրիտանիայում կա 133 հազար 495 հաստատված դեպք: Մահերը 18 հազար 100-ն են: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 98 հազար 674-ի, մահացածներինը՝ 2 հազար 376-ի: Չինաստանին շրջանցել է Իրանը: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 85 հազար 996: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 ազար 391 մարդ:

Վարակի ծագման երկիր Չինաստանն առանձնանում է 82 հազար 798 ընդհանուր, 10՝ նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 632 մարդ։ Չինաստանին հաջորդում է Ռուսաստանը, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը 57 հազար 999 է: Ռուսաստանում մահացածների թիվը հասնում է 513-ի: Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը 46 հազար 182 է, Բելգիայում 41 հազար 889 է, Կանադայում՝ 40 հազար 190, Նիդերլանդներում՝ 34 հազար 842 է:

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 416 դեպք կա, մահացել է 5 մարդ:
Արաբական երկրներից ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 8 հազար 238 է, մահացածներինը՝ 52: Կատարում կորոնավիրուսով վարակվել է 7 հազար 141, վարակի հետևանքով մահացել է 10-ը:

Եգիպտոսում 3 հազար 659 հաստատված դեպք կա, մահացել է 276 մարդ: Քուվեյթում վարկվածների թիվը հասել է 2248-ի, մահացածներինը՝ 13-ի: Իրաքում գրանցվել է 1 631 վարակվածության, 83 մահվան դեպքով: Լիբանանում կա 682 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 22: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 42-ի: Մահացել է 3 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս