Ստրասբուրգի դատարանի նախագահը բարձր է գնահատել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցների նշանակությունը դատարանի համար

ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեր երկրի և Մարդու իրավունքների պաշտպանի համար ևս մեկ կարևոր միջազգային ձեռբքերմասն մասին եմ ուզում հայտնել:

Երեկ Ստրասբուրգում տեղի ունեցան իմ հերթական արդյունավետ խորհրդակցությունները Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նորընտիր նախագահ Ռոբերտո Սպանոյի հետ: Խորհրդակցություններին մասնակցում էին նաև Եվրոպական դատարանի դատավոր Արմեն Հարությունյանը, դատարանի քարտուղար Ռոդերիկ Լիդելլը և դատարանի նախագահի գրասենյակի ղեկավար Պատրիկ Տիտիունը:

Ուրախ եմ տեղեկացնելու, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի միջազգային նշանակությունը հաշվի առնելով՝ ՄԻԵԴ նախագահն առաջարկեց դատարանի հետ նախաձեռնել ծրագիր՝ ուղղված Եվրոպայում Օմբուդսմանների և Եվրոպական դատարանի համագործակցության միջազգային նոր փորձի ձևավորմանը:

Եվրոպական դատարանի նախագահն առաջարկեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի թեկնածությունը՝ որպես այդ միջոցառումների հիմնական զեկուցող։ Ընդ որում, պայմանավորվեցինք, որ դա կարող է արվել կա՛մ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի, կա՛մ որևէ այլ համանման ձևաչափով:

Համատեղ ծրագիր սկսելու համար հիմք է հանդիսացել այն, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը երրորդ կողմ է հանդես գալիս ՄԻԵԴ-ում, Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինություն է ներկայացնում անկախ գնահատականներ՝ կապված Հայաստանի կողմից դատարանի վճիռների կատարման վիճակի հետ, մշակում է իրավական չափանիշներ, Հայաստանի դատարանների ակտերում արտացոլվում են Մարդու իրավունքների պաշտպանի իրավական դիրքորոշումները և այլն:

Ստրասբուրգի դատարանի նախագահը բարձր գնահատեց նաև Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցների նշանակությունը դատարանի համար և մեր աշխատանքները երկրի ներսում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Կոնվենցիայի ներդրման հարցում։

Հանդիպման սկզբում Ռոբերտո Սպանոյին շնորհավորեցի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահի բարձր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք և նոր ձեռքբերումներ: Նշեմ, որ Եվրոպական դատարանի նախագահը նախկինում եղել է Իսլանդիայի Օմբուդսմանը, ինչն ավելի նպաստեց քննարկումների արդյունավետությանը»:

Մեր երկրի և Մարդու իրավունքների պաշտպանի համար ևս մեկ կարևոր միջազգային ձեռբքերման մասին եմ ուզում հայտնել:Երեկ…

Gepostet von Arman Tatoyan am Mittwoch, 1. Juli 2020

Տեսանյութեր

Լրահոս