Թուրքիայի Դիարբեքիրի նահանգում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անդամների դեմ ուղղված հետախուզական գործողությունների արդյունքում 20 անձ է ձերբակալվել:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նորմանդական ձևաչափում կայացած բանակցություններից անմիջապես հետո Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարների հետ կքննարկի Սիրիայում տիրող իրավիճակը։
Ուզբեկստանի արեւելքում վթարի է ենթարկվել երկրի պաշտպանության նախարարության ուղղաթիռը, ինչի հետեւանքով 9 մարդ է զոհվել:
Ավելի կարևոր՝ նոր ընդունված օրենքը, որը կոչվում է «Հավասարություն և քաղաքացիություն», զգալիորեն տարբերվում է 2012 թ. տարբերակից: Նախագահ Օլանդը, օրենսդիրները և ֆրանսահայ համայնքը ամեն ինչ արեցին, ապահովելու համար, որ նոր տեքստը համապատասխանի խոսքի ազատության իրավունքին:
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ կապված Ադրբեջանի անկախության 25-ամյակի հետ, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
Բելգիայի պաշտպանության նախարար Դիդիե Ռեյնդերսը տարակուսանք է հայտնել Ռուսաստանի կողմից հնչող մեղադրանքների, այն է՝ Սիրիայի խաղաղ բնակչությանը ռմբակոծելու առնչությամբ, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով Բելգիայի արտգործնախարարության ներկայացուցիչ Դիդիե Վանդերհասելտին։
Կրեմլն արձագանքել է ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մինչ երդմնակալության արարողությունը հանդիպելու մտադրությանը, հայտնում է TASS-ը։
Նավթի համաշխարհային գները չեն գերազանցի 1 բարելի դիմաց 60 դոլար մակարդակը մինչև 2021 թվականը։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը այդքան շատ բան չի ակնկալում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից ո՛չ Ուկրաինայի և ո՛չ էլ Սիրիայի հարցերի վերաբերյալ, գրում է Neue Zuercher Zeitung շվեյցարական թերթը։
ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպման հնարավորության բացակայության մասին, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Միշել Օբամայի վերջին պետական ընթրիքն է կայացել Սպիտակ տանը, գրում է USA Today-ը։
Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի հնարավոր դյուրացման հարցերը և Ռուսաստանից Վրաստան վրացական ֆիլմերի արխիվի վերադարձը կքննարկեն այսօր Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն և Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը։
Գերմանիայում տղամարդը կրակ է բացել 4 ոստիկանի ուղղությամբ, հայտնում է The Independent-ը։
1 մարդ սպանվել է Ֆրանսիայի Պա-դե-Կալե դեպարտամենտում փախստականների ճամբարում տեղի ունեցած կռվի հետևանքով, հայտնում է AFP գործակալությունը՝ հղում կատարելով դեպարտամենտի պրեֆեկտուրային։
2016 թվականի հունվար-սեպտեմբերին Ադրբեջանի ՀՆԱ-ն կազմել է 43.4 մլրդ մանաթ։
Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) վարչության նախագահ Դմիտրի Պանկինը 2022 թվականը իրատեսական ժամկետ է համարել Եվրասիական տնտեսական միության շրջանակում ֆինանսական համակարգերի ինտեգրացման համար:
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Օկլենդ քաղաքում հաշմանդամի սայլակով տղամարդն ինքնաշեն ռումբ է պայթեցրել բժշկական կենտրոնում, հայտնում է CBS San Francisco-ն՝ հղում կատարելով ոստիկանությանը։
Ռուսաստանը մեղադրել է Բելգիային Սիրիայի Հալեպ նահանգի Հասաջեք շրջանի բնակելի թաղամասերին ավիահարված հասցնելու մեջ։
ԴԱԻՇ-ի ահաբեկիչները մոտ 12 տարեկան երկու տղայի է ներգրավել 2 տղամարդու գնդակահարելու գործում, որոնց մեղադրում էին լրտեսության մեջ, գրում է Daily Mail-ը։
«Ես շատ ուրախ եմ, որ ներկա եմ լինելու բանավեճին, Թրամփը կարող է վերադարձնել Ամերիկայի վեհությունը»,- ասել է Մալիք Օբաման, որը տակավին հուլիսին հայտարարել էր, որ մտադիր է ընտրություններում քվեարկել հանրապետականի օգտին:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կմեկնի Բեռլին, որտեղ «նորմանդյան քառյակի» ղեկավարների հետ կփորձի գտնել Դոնբասում իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղիները։
Բելգիայի արտգործնախարար Դիդիե Ռեյնդերսի Twitter-յան օգտահաշիվը կոտրվել է անհայտ անձանց կողմից, ասվում է Բելգիայի ՆԳՆ-ի պաշտոնական Twitter-ում։
Ռուսաստանի վարքագիծը խաթարում է միջազգային նորմերը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Դանակով զինված անհայտ տղամարդը 15 մարդու է պատանդ վերցրել Բրյուսելի հարավում գտնվող Ֆորե կոմունայի Carrefour սուպերմարկետում, հայտնում է BBC-ն։
Ինչպես պարզել է հետաքննությունը, արքայազնը Էր-Ռիադի վրանային ճամբարում՝ զանգվածային քաշքշուկի ժամանակ, կրակ էր բացել և գնդակահարել իր ընկերոջը՝ Ադիլ ալ-Մխեմիդին, ինչպես նաև վիրավորել ևս մի մարդու:
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի՝ Նյու Յորքում տեղադրված կիսամերկ արձանը քաշքշուկ է հրահրել: Այս մասին գրում է New York Daily News հրատարակությունը:
Երկուշաբթի օրը WikiLeaks կայքը հայտարարել է, որ իր հիմնադիր Ջուլիան Ասանժի ինտերնետային կապը միտումնավոր խափանվել է որոշ պետական մարմինների կողմից:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ, մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը պաշտոնապես բողոք է ներկայացրել դատարանին` նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներկայությամբ հակահայկական վանկարկումների համար: Այս մասին Փայլանը հայտնել է թվիթերյան միկրոբլոգում:
Դուբայի ոստիկանությունը հայտարարել է, որ առաջին ռոբոտ-ոստիկանը շահագործման կհանձնվի 2017 թվականին: Այս մասին տեղեկացնում է քաղաք-Էմիրության Dubai Media Office մամուլի կենտրոնը: Այլ մանրամասնություններ չեն նշվում:
PepsiCo Inc-ը, որը գազավորված ըմպելիքների՝ մեծությամբ երկրորդ արտադրողն է աշխարհում, նպատակ է դրել մինչեւ 2025 թվականը նվազեցնել շաքարի, նատրիումի եւ հագեցած ճարպերի պարունակությունն իր արտադրանքում: Այս մասին գրում Է Fortune հրատարակությունը: