Երկու մարդ է տուժել GTS Grube Teutschenthal Sicherungs GmbH ձեռնարկության հանքահորում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, մի քանի տասնյակ մարդ գտնվում է գետնի տակ ապաստարանում:
Ղրղզստանի մայրքաղաք Բիշքեկի կենտրոնում երեք պայթյուն է որոտացել:
Չինաստանը պատարստ է կրճատելու իր իր միջուկային ներուժը, սակայն հարկ չկա սպասելու, որ Պեկինը կմիանա զինաթափման շուրջը Մոսկվայի եւ Վաշինգտոնի բանակցություններին:
Ավստրիան միշտ պատրաստ է հարթակ տրամադրել իրանական միջուկային պլանի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շուրջ բանակցությունների համար: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Ավստրիայի արտգործնախարարության զինաթափման, սպառազինությունների վերահսկման ու չտարածման հարցերի դեպարտամենտի տնօրեն Տոմաշ Հայնոցին:
Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան, որը բանտարկության պատիժ է կրում կոռուպցիոն հանցագործություններ կատարելու համար, ազատություն դուրս գալու հնարավորություն է ստացել:
ԱՄՆ-ի Բյուջետա-վերահսկիչ գլխավոր վարչությունը (Հաշվիչ պալատ) ստուգում է սկսել պարզելու նպատակով, թե նախագահ Դոնալդ Թրամփը խախտել է արդյոք հատկացումների մասին օրենը՝ Կոնգրեսին չծանուցելով ամռանն Ուկրաինային ցույց տրվող ռազմական օգնությունը դադարեցնելու մասին, այդ մասին հաղորդել է Politico թերթը:
168 ԼՐԱՀՈՍ
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն հայտարարել է, որ վերջերս միջուկային ոլորտում Իրանի կողմից «էսկալացիան» անհանգստություն է առաջացնում, որը պետք է բոլոր երկրներին ոտքի հանի՝ ուժեղացնելու ճնշումն այդ երկրի վրա:
«Հայ-չեխական քաղաքական հարաբերությունները գտնվում են լավ մակարդակի վրա»,- այս մասին այսօր Մամուլի ազգային ակումբում «Աշխարհը և մենք» ծրագրի շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Բեդրիխ Կոպեցկին՝ անդրադառնալով հայ-չեխական և ՀՀ-ԵՄ հարաբերություններին:
Եվրոպան պետք է վերականգի երկխոսությունը Ռուսաստանի հետ, չնայած Բալթիկայի երկրների եւ Լեհաստանի կողմից անվստահությանը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը դաշինքի գծով իր համախոհներին հորդորել է «ստանձնել պատասխանատվությունը» եւ հաղթահարել տարբեր հարցերի շուրջ առկա տարաձայնությունները՝ ապահովելու համար միասնությունը, որն անհրաժեշտ է հավաքական անվտանգության ապահովման համար։
Եվրահանձնաժողովը պաշտոնապես հաստատել է, որ ֆոն դեր Լյայենի հանձնաժողովում ընդլայնման նոր եվրակոմիսար կդառնա Հունգարիայի ներկայացուցիչ Օլիվեր Վարգեյին:
Իրաքի ոստիկանությունը մարտական փամփուշտներ է կիրառել Բաղդադում բողոքավորներին ցրելու համար, ինչի հետեւանքով զոհվել է չորս մարդ:
Կենտրոնական Եվրոպայի երկրները վիթխարի կորուստներ են կրել Ռուսաստանի նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոցների պատճառով:
Վաշինգտոնը Սեուլից պահանջել է հնգապատիկ ավելացնել Կորեական թերակղզում ամերիկյան զորակազմը պահելու ծախսերը:
Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի F-16 կործանիչը Ճապոնիայի Աոմորիի պերֆեկտուրայում ուսումնական հրթիռ է վայր գցել վարժական թռիչքի ընթացքում:
Հաջորդ տարի ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածուի հաղթանակը տնտեսական անկման կհանգեցնի: Նոյեմբերի 6-ին այս կարծիքն է հայտել Վաշինգոնի վարչակազմի գործող ղեկավար Դոնալդ Թրամփը։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը գլխավոր դատախազ Ուիլյամ Բարրին խնդրել է անցկանել հատուկ մամուլի ասուլիս եւ հրապարակայնորեն հայտարարել օրենքի խախտումների բացակայության մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Սպիտակ տան ղեկավարի հեռախոսազրույցում:
Աֆրիկայի հյուսիս – արեւելքն անապատային մորեխի ներխուժման է ենթարկվել: Ինչպես հայտնել է Հրավային Աֆրիկայի SABC ռադիոընկերությունը, խնդիրը ծառացել է Եթովպիայի, Ջիբութիի, Էրիթրեայի, Սուդանի եւ Սոմալիի հանդեպ։
Ամերիկացի սննդագետներն անցկացրել են շուկայի բոլոր մթերքների «ցուցակագրում» եւ առանձնացրել առանձնապես համեղ, բայց վնասակար ուտելիքի երեք գլխավոր գծերը:
2019 թ․ հոկտեմբերի 29-ին ամերիկահայերը նշանակալից հաղթանակ տարան ԱՄՆ Կոնգրեսի սրահներում: 35 տարվա ընթացքում առաջին անգամ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանության փաստերն հաստատող թիվ 296 բանաձևը։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ընտրողների շրջանում ժողովրդականության ցուցանիշով զիջում է հինգ դեմոկրատների, որոնք կարող են նրա մրցակիցը դառնալ 2020 թվականի նոյեմբերին նշանակված նախագահական ընտրություններում:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը նոյեմբերի 6-ին հայտարարել է, որ Ուկրաինային դաշինքի օժանդակումը չի թուլանում՝ չնայած Վաշինգտոնում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին։
Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն (ՈւԱՀԲ) պետական դավաճանության եւ փողերի հափշտակման մասին քրեական գործ է հարուցել Կիեւի քաղաքագլուխ Վիտալի Կլիչկոյի եւ նրա երկու տեղակալների դեմ:
Հորդանանի Ջարաշ քաղաքում հինգ մարդ, ներառյալ օտարերկրյա երեք զբոսաշրջիկ է վիրավորվել անհայտ անձի հարձակման հետեւանքով:
Ֆրանսիացի նշանավոր դերասանուհի 76-ամյա Կատրին Դենյովը լույս նոյեմբերի 6-ի գիշերը հոսպիտալացվել է Փարիզի հիվանդանոցներից մեկում:
Ճապոնիայի բնակիչները մեկ շաբաթից պակաս ժամանակամիջոցում 350 միլիոն իեն (ընթացիկ փոխարժեքով 3,2 միլիոն դոլար) են հանգանակել Օկինավա հարավային կղզու Նահա քաղաքում Սյուրի դղյակի վերականգնման համար:
ԱՄՆ հայտարարել է, որ տեղեկացրել է ՄԱԿ-ին 2015 թվականի կլիմայի փոփոխության մասին Փարիզի համաձայնագրից հեռանալու մասին, որով նախատեսվում է նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 5-ին հեռախոսով Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ քննարկել է առեւտրի թեման Brexit-ից հետո: