Բաժիններ՝

Եթե Նավալնու թունավորումը հաստատվի, հետաքննություն կանցկացվի. Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու բուժմանը, վստահեցնելով, որ եթե առողջապահության նախարարություն համապատասխան դիմում ստացվի նրան արտասահմանյան հիվանդանոց տեղափոխելու մասին, իշխանություններն օպերատիվորեն կդիտարկեն այն: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը:

Պատասխանելով Նավալնու հնարավոր թունավորման մասին հարցին՝ Կրեմլի ներկայացուցիչը ասել է, որ «հետազոտությունների արդյունքները դեռ չկան»: «Հետևաբար, բոլոր ենթադրությունները միայն ենթադրություններ են այն մասին, թե եղել է արդյոք դա թունավորում: Այն պետք է հաստատվի լաբորատոր եղանակով, պետք է սպասել հետազոտությունների արդյունքներին»,- նշել է Պեսկովը:

«Սպասենք արդյունքներին: Կարծում եմ, որ բժիշկներն ամեն ինչ անում են հիվանդի բուժման համար, անում են ամեն անհրաժեշտը»,- ասել է Պեսկովը՝ հավելելով, որ իրավապահ մարմինները հետաքննություն կիրականացնեն, եթե հետազոտության արդյունքները հաստատեն, որ Ալեքսանդր Նավալնին թունավորվել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս