Կալիֆոռնիայում հրդեհների զոհերի թիվը հասել է հինգի. AP
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգում բնական հրդեհների զոհերի թիվն ավելացել է մինչեւ հինգ: Օգոստոսի 21-ին այդ մասին հաղորդել է Associated Press (AP) գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր երկու զոհվածների մասին. դրանք են ուղղաթիռի օդաչուն, որն օգոստոսի 19-ին աղետի է ենթարկվել հրդեհի գոտու վրա ջրանետման ժամանակ Սան Խոակինի հովտում, ինչպես նաեւ Pacific Gas and Electric էներգտիկական ընկերության աշխատակիցը, որն օգնել է մարելու խոշոր բռնկումը նահանգի հյուսիսում:
Ընդամենն այս պահին տարերքից տուժել են 30 տեղացի բնակիչ եւ հրշեջներ, երկու մարդ համարվում է անհայտ կորած: Ավելի քան 125 հազար հեկտար տարածություն ընդգրկած հրդեհներն արդեն ոչնչացրել են 170-ից ավելի շենք: Կրակն սպառնում է եւս 50 հազար շինությունների նահանգի հյուսիսի Նապայի, Սոնոմայի եւ Սոլանոյի օկրուգներում:
Այդտեղից տարահանվել է շուրջ 100 հազար բնակիչ, այդ թվում Թրեւիս ավաբազայից: Ինչպես իր Twitter-ում հայտնել է Կալիֆոռնիայի նահանգապետ Գեւին Նյուսոմը, վերջին մի քանի օրն արձանագրվել է կայծակի շուրջ 11 հազար հարված, որը հանգեցրել է բռնկման 367 նոր օջախների առաջացման:
Տեղի իշխանությունները նշել են, որ կրակի դեմ պայքարին ներգրավվել են 10 հազար հրշեջներ: Կալիֆոռրնիայի նահանգապետն արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել անոմալ շոգի եւ հրդեհների պատճառով:
Նոր ջերմաստիճանային ռեկորդ է արձանագրվել Մահվան հովտում՝ Մոխավեի անապատի լեռնամիջյան իջվածքում: Օդի ջերմաստիանն այդ շրջանում հասել է Ցլսիուսի 54,4 աստիճանի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: