Բաժիններ՝

Բայդենը հայտարարել է, որ իր նախագահության օրոք ԱՄՆ-ը «կհաղթահարի խավարի դարաշրջանը»

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Ջո Բայդենը հայտարարել է, որ իր նախագահության օրոք երկիրը կհաղթահարի «խավարի դարաշրջանը»:

«Մարդկանց լույս տվեք. եւ նրանք կգտնեն իրենց ճանապարհը: Այս խոսքերը վերաբերում են նաեւ մեր ժամանակներին: Ներկայիս նախագահն Ամերիկան խավարի մեջ է ներքաշել արդեն երկար ժամանակ: Չեփազանց շատ է ագրեսիան, վախը, բաժանումը: Այստեղ եւ հիմա ես ձեզ խոսք եմ տալիս՝ եթե դուք ինձ վստահեք լինել երկրի նախագահ, ես մեզանից ոչ թե վատ, այլ միայն լավ բան կստանամ, ես կլինեմ լույսի, այլ ոչ թե խավարի դաշնակիցը: Մեզ համար եկել է միավորվելու ժամանակը, եւ մենք բոլորս միասին կարող ենք եւ անպայմանորեն կհաղթահարենք խավարի այդ դարաշրջանն Ամերիկայում»,-ասել է Բայդենը՝ հանդես գալով Դեմոկրատական կուսակցության վիրտուալ համագումարի ընթացքում:

Բայդենը մտադիր է նոյեմբերի 3-ի ընտրություններում մարտահրավեր նետել հանրապետական Դոնալդ Թրամփին, որն իր թեկնածությունն է առաջադրել երկրորդ ժամկետով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31