Բաժիններ՝

Ճապոնական տիեզերական բեռնատարն ավարտել է ՄՏԿ բեռներ փոխադրելու առաքելությունը

Ճապոնական հերթական տիեզերական բեռնատարը՝ «Կոնոտորի-9»-ը, ավարտել է իր աշխատանքը Միջազգային տիեզերակայանի (ՄՏԿ) տիեզերագնացներին պարենամթերք եւ սարքավորումներ փոխադրելու իր աշխատանքը եւ այրվել երկրի մթնոլորտի խիտ շերտերում: Այդ մասին, հայտնել է Ճապոնիայի օդատիեզերական գործակալությունը (JAXA):

Օգոստոսի 19-ին «Կոնոտորի-9» գլանաձեւ սարքը, որն արձակվել է մայիսի 21-ին, ՄՏԿ-ից հավաքել է աղբը եւ, հեռանալով կայանից, դադարեցրել իր գոյությունը:

Այդ շարքի բեռնատարները՝ 6 տոննա բեռնատարողությամբ, 2009 թվականից ՄՏԿ-ն մատակարարում են անհրաժեշտ ամեն բանով:

HTV-X նոր բեռնատարի գործարկումը, որը մշակում է JAXA-ն, նշանակված է 2021 թվականին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս