Բաժիններ՝

Դոդոնը պատրաստ է իր վրա փորձարկել կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան պատվաստանյութը

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի օգոստոսի 21-ին հայտնել է, որ պատրաստ է հանրապետության բնակիչներից առաջինը փորձարկել կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան պատվաստանյութը. նա հուսով է, որ պատվաստանյութը շուտով հասանելի կդառնա Մոլդովայի քաղաքացիների համար:

Ռուսաստանի առողջապահության նախարարությունը օգոստոսի 11-ին գրանցել է աշխարհում առաջին պատվաստանյութը՝ COVID-19 նոր վարակի կանխարգելման համար, որը մշակվել է Գամալեյայի անվան կենտրոնում՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի հետ համատեղ: Այն ստացել է «Արբանյակ-V» անվանումը: Դա լուծույթ է՝ միջմկանային ներարկման համար:

Պլանավորում են պատվաստել երկու փուլով՝ երեք շաբաթ ընդմիջումով: ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտարարել է, որ պատվաստանյութը կսկսեն արտադրել երկու հարթակներով՝ Գամալեյայի անվան կենտրոնի եւ «Բիննոֆարմ» գործարանի կողմից: Նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատվաստանյութն անցել է բոլոր անհրաժեշտ ստուգումները եւ ձեւավորում է կայուն իմունիտետ:

«Ես ռուսաստանցի գործընկերների հետ հաղորդակցվել եմ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հարցի շուրջ, որն այժմ անցնում է թեստավորման ընթացակարգ, … երբ ես դրա մասին պատմեցի Մոլդովայում, ապա բազմաթիվ թերահավատների տեսա այդ հաշվով:

Ուստի կցանկանայի ձեզ հայտնել, որ պատրաստ եմ Մոլդովայի քաղաքացիներից առաջինն ինձ վրա փորձարկել կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան պատվաստանյութը»,-Դոդոնը գրել է Facebook-ի իր էջում:

Նախագահը նշել է, որ ցանկանում է դա անել «երկրի բոլոր քաղաքացիների համար», որպեսզի պատվաստանյութը որքան կարելի է ավելի շուտ հայտնվի Մոլդովայում: Ավելի վաղ երկրի իշխանությունները հայտարարել էին կորոնավիրուսի 31937 գրացված դեպքերի մասին, որոնցից 921-ը՝ մահվան ելքով: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին COVID-19 նոր վիրուսային վարակի բռնկումը հայտարարել է համավարակ:

ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն, աշխարհում հայտնաբերվել է վարակման արդեն ավելի քան 22,2 միլիոն դեպք, ավելի քան 782 հազար մարդ մահացել է, հաղորդել էՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս