Բաժիններ՝

ԱՄՆ-ը դեմ է հանդես եկել Իրանի շուրջ ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստին

ԱՄՆ-ը դեմ է հանդես է եկել Իրանի շուրջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին, որտեղ Ռուսաստանն առաջարկել է քննարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները վերականգնելու Վաշինգտոնի մտադրությունը: Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ին առընթեր ՌԴ-ի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին:

Օգոստոսի 20-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահի հետ եւ խորհրդին բողոք է ներկայացրել Իրանի կողմից Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) դրույթները չկատարելու համար, որպեսզի գործարկվի 2231 բանաձեւի շրջանակներում հակաիրանական պատժամիջոցների վերականգնման ընթացակարգը:

Ռուսաստանն օգոստոսի 21-ին ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստ է խնդրել այդ իրադրությունը քննարկելու համար: Գրեթե ամբողջ Անվտանգության խորհուրդը կարծում է, որ ԱՄՆ-ն իրավունք չունի գործարկել պատժամիջոցների վերականգնման մեխանիզմը, քանի որ նա այլեւս ԳՀՀԾ-ի անդամ չէ:

«Պատժամիջոցների վերականգնումը գործարկելու անհիմն պնդումից հետո մեր ամերիկացի գործընկերները դեմ են հանդես եկել Անվտանգության խորհրդի նիստի անցկացմանը, որը քննարկելու էր, թե ինչ է տեղի ունենում 2231 բանաձեւի կատարման հետ»,-գրել է Պոլյանսկին Twitter-ում:

Այժմ նիստը, հավանաբար, չի կայանա օգոստոսի 21-ին, ինչպես դա խնդրել էր Ռուսաստանը: «Մենք ափսոսում ենք, որ նրանք ոչ միայն փորձում են աշխարհին մոլորության մեջ գցել պատժամիջոցների վերականգնման իրավունքի առկայության վերաբերյալ, այլեւ խուսափում են այդ հարցի ազնիվ քննարկումից: Ոչ պատշաճ գործելակերպ մեծ երկրի համար»,-ընդգծել է մշտական ներկայացուցչի առաջին տեղակալը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս