Ճապոնիայի ափերի մոտ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել 5.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:
Վենետիկում հեղեղումից վնասն աճել է մինչեւ մեկ միլիարդ եվրո: Այդ մասի հայտարարել է քաղաքագլուխ Լուիջի Բրունյարոն: «Մենք ավերեցինք Վենետիկը:
Էներգետիկայի միջազգային գործակալությունը (ԷՄԳ) 2019-2020 թվականների համար նավթի համաշխարհային պահանջարկի աճի կանխատեսումը պահպանել է օրական համապատասխանաբար 1 մլն եւ 1,2 մլն բարելի չափով:
ՆԱՏՕ-ի AWACS հեռավոր ռադիոտեղորոշիչ հայտնաբերման ինքնաթիռները պլանավորվում է փոխարինել առաջիկա 15 տարվա ընթացքում. այդ առաջադրանքների կատարման համար օգտագործվելու են նաեւ նորագույն տեխնոլոգիաներ, ներառյալ արհեստական ինտելեկտը:
Իտալիայում ՀՀ դեսպանությունն իր զորակցություն է հայտնում Վենետիկ քաղաքին և նրա բնակչությանը, ուշադրությամբ հետևում է ստացվող լուրերին:
Բիշքեկի դատարանը մինչեւ նոյեմբերի 29-ը հետաձգել է այն գործով դատավարությունը, որով մեղադրյալներից մեկը Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւն է:
168 ԼՐԱՀՈՍ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը վստահ է, որ Միացյալ Թագավորությունը Եվրամիության հետ առեւտրական համաձայնագիր կկնքի նախքան Brexit-ից հետո անցումային ժամանակաշրջանի ավարտվելը:
Վենետիկում զբոսաշրջիկները շտապ կարգով հյուրանոցների հեղեղված ստորին հարկերից տեղափոխվում են վերին հարկեր: Ա
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի հանձնաժողովի նիստում քննարկվել է Ղրիմում մարդու իրավունքների հարցը։ Հայաստանն ու ավելի քան 20 երկիր դեմ են քվեարկել ՄԱԿ-ի`Ղրիմի վերաբերյալ բանաձևին։
Նոյեմբերի 28-ին Պրագայում կայանալիք հանդիպմանը Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն եւ ՌԴ-ի ներկայացուցիչ Գրիգորի Կարասինը պլանավորում են ի թիվս այլ հարցերի քննարկել երկրների միջեւ ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումը:
«Դեղին բաճկոնավորների» բողոքի ակցիաները լուրջ վնաս են հասցրել Ֆրանսիայի առեւտրականներին եւ պետական բյուջեին: Ցույցերի սկսվելուց մեկ տարի անց իշխանություններն այն գնահատում են 2,5 մլրդ եվրո:
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը, նոյեմբերի 14-ի երեկոյան ելույթ ունենալով TV Barrandov-ի եթերում, հայտարարել է, որ ինքը եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ինչ-որ ընդհանուր բան ունեն. երկուսին էլ կասկածում են, թե նրանք «ռուսական գործակալներ» են։
Ֆրանսիայի հարավ – արեւելքում ձյան տեղումների հետեւանքով առանց էլեկտրականության է մնացել 200 հազար տնատիրություն:
Լիբանանի քաղաքական ուժերը համաձայնության են հասել նոր վարչապետի թեկնածության շուրջ, այդ պաշտոնը կզբաղեցնի ֆինանսների նախկին նախարար Մուհամադ Սաֆադին: Այդ մասին հայտնել է LBCI լիբանանյան հեռուստաալիքը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրեն անհրաժեշտ չէ Ուկրաինայի օգնությունը հաջորդ տարվա նոյեմբերին կայանալիք ընտրություններում երկրի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենին հաղթելու համար:
Գերմանական մամուլը անդրադարձել է Վաշինգտոնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպմանը։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Նիդերլանդների խորհրդարանի կոալիցիոն չորս կուսակցություններն առաջարկել են երկրի իշխանություններին 2 միլիոն եվրո հատկացնել արտաքին գործերի նախարարությանը` Երևանում դեսպանություն բացելու նպատակով:
Ճապոնիայի նոր կայսր Նարուհիտոն նոյեմբերի 14-ին սկսել է Աստվածներին ընծաների մեծ մատուցման բազմաժամյա արարողությունը, որը վերջինը կդառնա ծեսերի հերթագայության մեջ, որոնք կապված են նրա գահ բարձրանալու հետ:
Սպասվում է, որ Վենետիկի շրջանում ծովի մակարդակը կհասնի նոր բարձրակետի՝ 125 սանտիմետրի, ինչը կրկին կբերի քաղաքի մասնակի հեղեղման:
Սենատոր Ժանին Անիեսը, որը Բոլիվիայի ժամանակավոր նախագահն է դարձել Էվո Մորալեսի պաշտոնաթողությունից հետո, ձեռնամուխ է եղել նոր կառավարության ձեւավորմանը: Այդ մասին հայտնել է Los Tiempos-ը:
Սլովակիայի կառավարությունը որոշել է նոյեմբերի 15-ը պետական սուգ հայտարարել հանրապետությունում՝ չորեքշաբթի օրը երկրի արեւմուտքի Նիտրա քաղաքի մերձակայքում բեռնատարի հետ ավտոբուսի բախումից մեծ թվով զոհերի կապակցությամբ:
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում նոյեմբերի 14-ին առնվազեն 47 մարդ է տուժել արցունքաբեր գազով շնչահեղձությունից:
Հոնկոնգի ոստիկանությունը հայտարարել է, որ նոյեմբերի 14-ի վաղ առավոտյան բողոքողներն աղեղներից նետեր են արձակել ոստիկանների վրա եւ ծաղկամաններ նետել:
Առետրի հարցերի շուրջը Չինաստանի եւ ԱՄՆ-ի բանագնացները բարձրացված մաքսերի փոխադարձ չեղարկման խորացված քննարկում են վարում:
Քուվեյթի վարչապետ շեյխ Ջաբեր ալ-Մուբարաք ալ-Համադ աս-Սաբահը նոյեմբերի 14-ին պաշտոնաթողության խնդրագիր է ներկայացրել պետության ղեկավար Էմիր շեյխ Սաբահ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր աս-Սաբահին:
Հնդկաստանի Դելիի դաշնային տարածքի իշխանությունները նոյեմբերի 14-ին փակել են բոլոր դպրոցներն օդի որակի վատթարանալու պատճառով:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Մոսկվայի համար երկխոսության դիվանագիտական կապուղիները բաց են, դաշինքը ձգտում է ավելի կառուցողական հարաբերություններ հաստատել ՌԴ-ի հետ։
Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Խորխե Արեասան հայտարարել է, որ մի խումբ մարդիկ, որոնք ներխուժել են Բրազիլիայում երկրի դեսպանություն, դրա տարածքից հեռացել են «խաղաղ ճանապարհով:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 13-ին այցելել է Վաշինգտոն, որտեղ նրան Սպիտակ տանն ընդունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը. քրդական, հունական ու հայկական կառույցները բարձրաձայնել են ընդդեմ այս այցի՝ բողոքի ցույց անցկացնելով Սպիտակ տան մոտ: