Փորձագետը չի բացառել «մայդանը»՝ Մոլդովայում նախագահական ընտրություններից հետո

Մոլդովայի ընդդիմությունն օգտագործում է «մայդանին» նախապատրաստվելու տեխնոլոգիաները, եթե հանրապետությունում կայանալիք նախագահական ընտրություններում հաղթանակ տանի այն թեկնածուն, որը ներկայացնում է արեւելյան շահերը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիի մեկնաբանությունում հայտարարել է քաղաքական վերլուծաբան Կոռնելի Չուրյան:

Մոլդովայում նախագահական ընտրությունները պլանավորվել են նոյեմբերի 1-ին: Հասարակական կարծիքների հարցումների տվյալներով, հաղթողն ընտրվելու է երկրորդ փուլում. տեղի բնակիչները հաղթող առավել մեծ հավանական թեկնածուներ են համարում նախկին վարչապետ Մայա Սանդուին եւ գործող նախագահ Իգոր Դոդոնին: Վերջինս դեռ չի հաստատել, որ իր թեկնածությունը կառաջադրի երկրորդ ժամկետի համար: «Այն, ինչ այժմ տեղի է ունենում Բելառուսում, կարող է պատահել նաեւ Մոլդովայում:

Արեւելյան Եվրոպայում հետէլեկտորալ ժամանակաշրջանում միշտ հնարավոր են անկարգություններ, քանի որ արտաքին ուժերը, հատկապես Արեւմուտքը, բոլոր պայմաններն ստեղծել են յուրաքանչյուր ընտրությունից հետո բողոքներ անցկացնելու համար: Ուստի ցանկացած դասավորման դեպքում, եթե հաղթի այն թեկնածուն, որը ներկայացնում է արեւելյան շահերը, հնարավոր են անկարգություններ, Մոլդովայի ընդդիմությունն արդեն օգտագործում է այս դեպքում մայդանին նախապատրաստվելու տեխնոլոգիաները»,-հայտարարել է Չուրյան:

Վերլուծաբանի խոսքով՝ այդ մասին են խոսում նաեւ ընդդիմադիր առանձին առաջնորդների հայտարարությունները, օրինակ, Սանդուն վաղօրոք կասկած է հայտնել ընտրությունների ազնվության հարցում, եթե հաղթանակ տանի մի այլ թեկնածու:

«Հակառակ թեկնածուի հաղթելու հետ կապված անհամաձայնությունը բողոքի կազմակերպման նախադրյալ է: Նաեւ անկարգությունների անցկացման համար պայմաններ կարելի է համարել անհաշտ ընդդիմության առկայությունը, որը պատրաստ է քննարկել միայն կոռուպցիան եւ մարդու իրավունքները, զանգվածային լրատվամիջոցները, որոնք աջակցություն են ստանում դրսից, եւ սոցիալական ցանցերի տարածքի հսկողությունը»,-պարզաբանել է Չուրյան:

Տեսանյութեր

Լրահոս