Երկու պաղեստինցի վերքեր են ստացել իսրայելցի զինվորականների կողմից գնդակոծման հետեւանքով, երբ պատրաստվում էին հրկիզիչ խառնուրդով շշեր նետել Բենիամինի օկրուգի պահակազորի վրա։
Իսրայելի կառավարությունը սեպտեմբերի 24-ի առավոտյան հաստատել է կարանտինային միջոցառումների խստացումը՝ կորոնավիրուսով վարակման դեպքերի զգալի աճի ֆոնին: Այդ մասին հաղորդել է Jerusalem Post թերթը:
Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի (ՌՏՕԱ) գործադիր տնօրեն Մայա Լոմիձեն մեկնաբանել է Ռոսպոտրեբնադզորի որոշումն այն մասին, որ արտասահմանից ժամանող ռուսաստանցիները պետք է տանը ինքնամեկուսացվեն մինչեւ COVID-19-ի ՊՇՌ-թեստի արդյունքներն ստանալը։
Նոր կորոնավիրուսով վարկաման երկրորդ ալիքն արդեն ծայր է առել Կանադայում եւ կարող է լինել ավելի վատթար, քանի առաջինը, որը երկրի բնակչությանը պատուհասեց այս գարնանը:
Կորոնավիրուսի համավարակը չի ազդի կյանքի տեւողության ցուցանիշների վրա:
Ճապոնիան հոկտեմբերի սկզբից մասնակիորեն կթույլատրի երկիր մուտք գործել օտարերկրացիների:
Չինաստանը սեպտեմբերի 28-ից կթույլատրի օտարերկրյա այն քաղաքացիների մուտքը, որոնք երկրում ապրելու գործող թույլտվություն ունեն:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դեռ մայիսին չի բացառել կորոնավիրուսի դեմ օտարերկրյա պատվաստանյութի օգտագործման հնարավորությունը:
Եվրահանձնաժողովը (ԵՀ) առաջարկել է վերանայել Եվրամիության (ԵՄ) գոյություն ունեցող միգրացիոն համակարգը՝ ապահովելու համար Միության բոլոր երկրների ավելի լիակատար մասնակցությունը միգրանտների տարաբնակեցման հարցում:
Էյֆելյան աշտարակի այցելուները եւ աշխատակիցները ժամանակավորապես տարահանվել են անհայտ անձի զանգից հետո, որն սպառնացել է պայթեցնել կոթողը:
Շվեյցարիայում տասնչորս դեռահասների հիվանդանոց են տեղափոխել, որոնք տուժել են կայծակի հարվածից, որը տեղի է ունեցել ֆուտբոլի դաշտում խաղի ժամանակ:
Ճապոնիայի վարչապետի պաշտոնը թողած Սինձո Աբեն հույս ունի, որ կառավարության նոր ղեկավար Յոսիհիդե Սուգան Ռուսաստանի հետ ակտիվ կերպով բանակցություններ կվարի հաշտության պայմանագիր կնքելու շուրջ եւ պատրաստ է այդ հարցում ակտիվորեն օգնել նրան։
Ալեքսանդր Լուկաշենկոն ստանձնեց Բելառուսի նախագահի պաշտոնը: Պաշտոնակալության արարողությունը տեղի է ունեցել Անկախության պալատում։
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները Իրանի հետ համագործակցության պատճառով Կարակասի վրա կոպիտ ճնշման հերթական օրինակն են, որը հակասում է միջազգային իրավունքին:
Ինքնաթիռը, որտեղ գտնվել է ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսը, սեպտեմբերի 22-ին Նյու Հեմփշիրի նահանգում մեկնաթռիչքի օդանավակայան է վերադարձել թռչնի հետ բախվելուց հետո:
Չինաստանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում բողոք է հայտնում ԱՄՆ-ի հայտարարությունների առնչությամբ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ առաջիկա ընտրություններում իր մրցակից, դեմոկրատների թեկնածու Ջոզեֆ Բայդենի էներգետիկական ծրագիրը կկործանի երկիրրը:
Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերն Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցի հետ հանդիպմանը խոստացել է ամրապնդել հրեական պետության անվտանգությունն ու ռազմական գերակշռությունը Մերձավոր Արեւելքում:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը սեպտեմբերի 22-ի երեկոյան ձայների մեծամասնությամբ ընդունել է մինչեւ դեկտեմբերի 11-ը դաշնային կառավարության ժամանակավոր ֆինանսավորման օրինագիծը:
Չինաստանը Միացյալ ազգերի կազմակերպությանը կտրամադրի 50 մլն դոլար կորոնավիրուսի հետևանքների դեմ պայքարելու համար:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը սեպտեմբերի 22-ին, ելույթ ունենալով խորհրդարանում, հայտարարել է կորոնավիրուսի երկրորդ ալիքի պատճառով մի շարք նոր սահմանափակումների մասին։
Ճապոնիայում ավարտվել են «Ավիգան» («Ֆավիպիրավիր», «Ֆավիլավիր») պատրաստուկի կլինիկական փորձարկումները, որի հետ մեծ հույսեր են կապում կորոնավիրուսի բուժման հարցում. ներկայում մասնագետները ձեռնամուխ են եղել ստացված տվյալների վերլուծությանը:
ՌԴ առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկում է թույլատրել, որը մշակվել է Չումակովի կենտրոնում:
Սեզոնային գրիպով եւ նոր կորոնավիրուսով միաժամանակյա վարակումը կրկնապատկում է մարդու մահվան ռիսկը:
Անցյալ շաբաթ ես հրապարակեցի իմ հոդվածի առաջին մասը՝ նկարագրելով մի խումբ սևամորթ ամերիկացիների լոբբինգ իրականացնելու ջանքերը Թրամփի վերընտրման համար՝ հարուստ թուրք գործարարների ֆինանսական աջակցությամբ, որոնք միլիարդավոր դոլարներ էին ներդնելու Միացյալ Նահանգներում: Այս գործարարներից մեկը Ալի Աքաթն էր։
Հնդկաստանի Dr. Reddy`s Laboratories Ltd դեղագործական ընկերությունը կարող է կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի կլինիկական փորձարկումներն սկսել առաջիկա շաբաթներին:
Նավթի գները նախօրյակին կտրուկ անկումից հետո չափավոր կերպով նվազում են սեպտեմբերի 22-ի սակարկությունների ընթացքում, որը կապված է Լիբիայի արեւելքում արդյունահանումն սկսելու եւ աշխարհի մի շարք երկրներում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի աճի հետ։
ԱՄՆ ֆինանսական նյութերի զանգվածային նոր արտահոսքի միջոցով պարզվել է, որ անօդաչու թռչող սարքերի և հակաօդային պաշտպանության համակարգերի արտադրությամբ զբաղվող իսրայելական խոշորագույն ընկերությունը՝ Israel Aerospace Industries-ը, 2012-2014 թվականներին առնվազն 155 մլն դոլար է փոխանցել երկու ընկերությունների (Jetfield Networks և Larkstone Ltd.), որոնք, ըստ հրապարակումների, որպես գաղտնի հիմնադրամ են օգտագործվել Ադրբեջանի վերնախավի համար:
Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հետ կապված միջադեպի հիմնական թիրախը «Հյուսիսային հոսք 2» գազատարն է: Այս մասին սեպտեմբերի 22-ին հայտարարել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը, գրում է eadaily.com կայքը:
Արեւելյան Միջերկրականի պետություններն ստորագրել են գազի կազմակերպության ստեղծման համաձայնագիր՝ կենտրոնակայանը Կահիրեում: