Բաժիններ՝

Կասեցվել է սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցի արտադրական գործունեության առանձին գործառույթը. ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից անհատ ձեռնարկատեր Արփինե Կարապետյանին պատկանող սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում (ք․ Երևան, Արին Բերդի 40) իրականացված վերահսկողության շրջանակներում կատարվել է նմուշառում առկա արտադրանքից և հանձնվել լաբորատոր հետազոտության:

Փորձարկումների արդյունքում պարզվել է, որ արտադրվել է վտանգավոր սննդամթերք․ «Տապակած կարտոֆիլ կտորներով» և «Կոմպոտ (հյութ)» արտադրատեսակների նմուշները՝ մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ (ՄԱՖԱնՄՔ), աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ (ԱՑԽՄ) ցուցանիշներով, չեն համապատասխանել սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներին։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Տապակած կարտոֆիլ կտորներով» և «Կոմպոտ (հյութ)» արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել է:

Սահմանվել է վերջնաժամկետ արձանագրված խախտումները վերացնելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031