Ռուսաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը երկկողմ հանդիպում են անցկացնում Մինսկում:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հանդիպում է ունեցել Նոբելյան մրցանակի դափնեկիր, աշխարհահռչակ ֆիզիկոս Սթիվեն Հոքինգի հետ:
«Այսօր նորից հորդորում եմ, որ հանվի Կուբային պատժելու նպատակով սահմանված բեռնարգելքը։ Կուբան պետք է լիովին համարվի գործընկեր՝ միջազգային համայքնում»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։
Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեի պարանոցի հայկական խաչը հեռուստահարցազրույցի ընթացքում համացանցում քննադատությունների տեղիք է տվել։
Շարունակվում են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումները Բաքվում, հայտնում է ԲԵԼՏԱ գործակալությունը։
Հայաստանի զարգացման հիմնադրամի և Նիդերլանդների Թագավորությունում մեր երկրի դեսպանության աջակցությամբ BNN հանրային հեռուստաընկերության «3 op Reis» ճամփորդական ծրագրի նկարահանող խումբը մեկշաբաթյա այցելությունից հետո Հայաստանի մասին 2 տեսաֆիլմ է հեռարձակել։
Սիդնեյում որոտացած հզոր պայթյունի հետևանքով վնասվածքներ է ստացել առնվազն 16 մարդ։ Պայթյունը որոտացել է մեգապոլիսի մարդաշատ շրջաններից մեկի ֆուդ կորտում, հայտնում է Daily Mail-ը։
Ֆիլիպինների Մինդանաո կղզում պայթյունի հետևանքով վիրավերվել են երկրի նախագահ Ռոդրիգո Դուերտեի անվտանգության ծառայության 7 աշխատակիցները և 2 զինվորական։
Ռուսաստանցիների մեծ մասը հանդես է գալիս Արևմուտքի երկրների հետ մերձեցման օգտին, վկայում են «Լևադա-կենտրոնի» հարցման արդյունքները։
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը դեկտեմբերի 6-7-ը պաշտոնական այց կկատարի Ռուսաստան, ասվում է Թուրքիայի վարչապետի կայքում։ Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն։
ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպությունը կորցրել է Իրաքում գրաված տարածքների 56%-ը, Սիրիայի տարածքների՝ 27%-ը։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Պետդեպը ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի երկրների լիագումար նիստի արդյունքներով։
Ռուսական դպրոցներում կարող են դասավանդել Ուղղափառ մշակույթ առարկան, որը հաշվարկված է 1-11 դասարանների համար։ Կրթության ռուսական ակադեմիան գործարկել է հեռակա քվեարկության գործընթացը առարկայի նախագծի վերաբերյալ, որը կտևի մինչև նոյեմբերի 30-ը, հայտնում է «Կոմերսանտ» պարբերականը։
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթին դուրս չեն գրել Կալիֆոռնիայի համալսարանին կից՝ Ռոնալդ Ռեյգանի բժշկական կենտրոնից, քանի որ երաժշտի վիճակը մնում Է ծանր: Այս մասին տեղեկացնում է TMZ-ն։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն ունի ընտրողների աջակցության պատմականորեն ամենացածր մակարդակը, գրում է The Washington Post-ը։
Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Մարկ Էյրոն պահանջել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրել՝ քննարկելու Հալեպի վիճակը, որտեղ մի քանի օր է, ինչ շարունակվում են թեժ մարտերը, հայտնում է BBC-ն։
Նվազագույնը 13 մարդ է ողջ մնացել Կոլումբիայում կործանված BAe 146-200 ինքնաթիռի աղետի հետևանքով։ Այս մասին Twitter-ում հայտնել է 360 Radio Colombia-ն։
Բունդեսթագի արտաքին քաղաքականության կոմիտեի նախագահ Նորբերտ Ռյոտգենը երեկ կոչ է արել Գերմանիայի իշխանություններին պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ՝ կապված Սիրիայում ստեղծված իրավիճակի հետ, հայտնում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»՝ հղում կատարելով գերմանական ԶԼՄ-ներին։
Հայազգի Սիսակ Խուդավերդյանը, ում հակաօրինական գործողությունների պատճառով Լոս Անջելեսից Մոսկվա թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք էր կատարել Կանադայի Իքալուիթ քաղաքում, մեղադրվում է չորս տարբեր հոդվածներով:
Սլովենիան կարող է միջնորդ դառնալ ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունների միջև։ Այդ մասին Associated Press-ի հետ զրույցում հայտարարել է երկրի վարչապետ Միրո Ցերարը։
Radio Colombia ռադիոկայանը Twitter-ում առաջին լուսանկարներն Է հրապարակել Կոլումբիայի Անտիոքիայի նահանգում մարդատար ինքնաթիռի կործանման վայրից:
Սպիտակ տանը հերքել են ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի մեղադրանքներն առ այն, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում Վիրջինիա, Նյու Յորք, Հեմփշիր և Կալիֆոռնիա նահանգներում իբրև թե տեղ են գտել կեղծիքներ քվեարկության արդյունքների հաշվարկի ժամանակ։
Կանադան ընդլայնել է Ռուսաստանի դեմ անհատական պատժամիջոցային ցուցակը։ Դրանում ներառվել է ևս 15 մարդ, այդ թվում՝ Ղրիմից Պետդումայի 6 պատգամավոր։
Այս տարի Իտալիա ժամանած ներգաղթյալների թիվը գերազանցել է 171 հազարը՝ գերազանցելով 2014թ. ռեկորդը, երբ երկիր էր ժամանել շուրջ 170.1 հազար մարդ, հայտնում է երկրի ներքին գործերի նախարարությունը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում քննադատական խոսքեր է ուղղել CNN հեռուստաալիքի հասցեին, որը, ըստ միլիարդատիրոջ, լուսաբանել է ԱՄՆ նախագահական քարոզարշավը՝ աջակցելով բացառապես իր մրցակից Հիլարի Քլինթոնին։
Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Հեն հայտարարել է պաշտոնից հեռանալու պատրաստակամության մասին, հայտնում է Associated Press-ը։
Նրանցից 15-ը Լատինական Ամերիկայի եւ Աֆրիկայի երկրների նախագահներ են, նշում է El Universal վենեսուելական պորտալը: Հավանա կժամանեն, մասնավորապես, Վենեսուելայի, Բոլիվայի, Էկվադորի, Նիկարագուայի, Կոլումբիայի, Պանամայի եւ Մեքսիկայի նախագահները: Նաեւ ներկա կլինի Իսպանիայի Խուան Կարլոս թագավորը, որը գահն զբաղեցրել էԷ 1975-2014 թվականներին:
Բրազիլական ինքնաթիռը աղետի է ենթարկվել Կոլումբիայում, հայտնում է 360 Radio-ն։ Չարտերային թռիչք իրականացնող ինքնաթիռում գտնվել է 82 մարդ։
Երկրի բնակչության կեսից ավելին՝ 3,9 մլրդ մարդ, չի օգտվում Համացանցից, չնայած դրա բուռն զարգացմանը: Այս տվյալները բերվել են էլեկտրակապի միջազգային միության (ԷՄՄ) նոյեմբերի 22-ին Ժնեւում հրապարակված ամենամյա զեկույցում, որը ՄԱԿ-ի մասնագիտացված հաստատություն է:
Գերմանական հայտնի զենք արտադրող ընկերությունը որոշել է զենք չվաճառել Թուրքիային:
Անդրադառնալով անդրսեւծովյան փոխադրամիջանցքի ստեղծման թեմային՝ փորձագետը նշել է, որ երկրի նկատմամբ մեծ հետաքրքրությունը վկայում է այն մասին, որ Հայաստանը տարածաշրջանի ամենակայուն երկրներից մեկն է եւ տարանցիկ լուրջ գործընկեր է դառնում Արեւմուտքի եւ Արեւելքի համար: «Այսօրվա դրությամբ Երեւանի համար տնտեսական ու քաղաքական լայն հեռանկարներ են բացվում»,-եզրակացրել է փորձագետը: