Թուրք նախկին դիվանագետ Ունալ Չեւիքօզը թուրքական Haberturk-ի եթերում սկանդալային հայտարարություն է արել։ Թուրք նախկին դիվանագետը հայտարարել է, թե Թուրքիան զենքեր եւ ջիհադականների է ուղարկել Ադրբեջան։
ՌԴ Պետդուման սեպտեմբերի 29-ին արտահերթ նիստում հայտարարություն է ընդունել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի կապակցությամբ:
Ամերիկացի վերլուծաբաններն ու նախկին դիվանագետները քննարկում են ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսումն ու տարածաշրջանային տերությունների ներգրավումը։ Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
Ամերիկայի Միացյալ Նահանգների հայաշատ Գլենդելում հարյուրավոր հայեր բողոքի ցույց են անցկացրել՝ ի պաշտպանություն հայրենիքի սահմանների և ընդդեմ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների:
«Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը երևակվում է, որպես ամենաքիչը կոկիկ զսպված»,- այս մասին ռուսական «Կոմմերսանտ»-ում գրած իր հոդվածում նշում է ռուս հեղինակավոր քաղաքական վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը՝ կենտրոնանալով Մոսկվայի արձագանքի վրա։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որոնց ընթացքում քննարկվել է ԼՂ հակամարտության սրումը:
Պայմանները, որոնք ԱՄՆ-ն Ռուսաստանին առաջադրում է Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման եւ սահմանափակման պայմանագրի (ՌՀՍՊ, ոչ պաշտոնական անվանումն է ՌՀՍ-3) երկարաձգման բանակցություններում երկուստեք շահավետ են, եւ եզրափակիչ որոշումն այժմ կախված է Մոսկվայի գործողություններից:
ԱՄՆ-ի Սալեմ քաղաքում (Օրեգոնի նահանգ) սեպտեմբերի 28-ին մի քանի մարդ է զոհվել ոստիկանության մասնակցությամբ հրաձգության հետեւանքով:
Սեպտեմբերի 29-ին 5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Տայվանի (ՉԺՀ) հարավային մասում: Այդ մասին հայտնել է կղզու սեյսմոլոգիական ծառայությունը, որն ստորգետնյա ցնցումները գրանցել է տեղական ժամանակով 09:14-ին (Երեւանի ժամանակով 05:14-ին)։
Հարավային Կորեան հոկտեմբերի 1-ից կհանի երկրի տարածքով տարանցիկ ուղեւորափոխադրումների արգելքը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար:
Թուրքիայի հսկողության տակ գտնվող սիրիացի վարձկանները պատրաստվում են տեղակայվել Ադրբեջանում:
Ռուսաստանի հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) գործարանների պլանային վերանորոգումների ավարտումը եւ Հյուսիսային ծովում նավագնացությանը գործարկումը Ռուսաստանին թույլ են տվել հեղուկացված բնական գազի մատակարարումները Չինաստան 2020 թվականի հուլիսին ավելացնել՝ հասցնելով ռեկորդային ցուցանիշի։
COVID-19-ի դեմ չինական ապակտիվացված պատվաստանյութը կարող է վաճառքում հայտնվել մինչեւ տարեվերջ:
Մերձմոսկվայում 65 տարեկանից բարձր և մի շարք քրոնիկական հիվանդություններ ունեցող անձանց հորդորել են սեպտեմբերի 28-ից սկսած պահպանել ինքնամեկուսացման ռեժիմը:
Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազը պատրաստվում է հրավիրել բարեկամական խմբի նիստ, որից հետո հանդես կգան համապատասխան հայտարարությամբ:
ԱՄՆ կոնգրեսական Կարոլին Մալոնին Միացյալ Նահանգներին կոչ է արել դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը:
Ռուսաստանի «Սպուտնիկ V» պատվաստանյութը Ղրղզստանի համար մեծ օգնություն կդառնա կորոնավիրուսի դեմ պայքարի բնագավարում. ներկայում ՌԴ-ից պատրաստուկի գնումը երկրի կառավարության կողմից քննարկվում է նախագահի աշխատակազմի մակարդակով:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 27-ին հայտարարել է նոյեմբերին կայանալիք ընտրություններից հետո իշխանության «բարեկամական» հանձնման մասին՝ ըստ որում վսահություն հայտնելով ընտրություններում իր հաղթանակի հարցում։
Ուկրաինական լրատվամիջոցներում ակտիվորեն լուսաբանվում են Արցախում տեղի ունեցող իրադարձությունները: Քաղաքական մեկնաբան Մարատ Հակոբյանի կարծիքով, ընդհանուր առմամբ, մոտեցումը հավասարակշռված է և ներկայացնում է բոլոր կողմերի տեսակետը:
Եվրոպական խորհրդարանի շվեդ պատգամավոր Շարլի Վեյմերսը աջակցություն է հայտնել Արցախին և Հայաստանին։
ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը կոչ է անում դատապարտել Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան:
Վաղը՝ սեպտեմբերի 29-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտահերթ նիստ կգումարի փակ ձևաչափով՝ Լեռնային Ղարաբաղի իրադրությունը քննարկելու համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արփինե Հովհաննիսյանը։
Տոկիոն մտադիր է Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնել տարբեր բնագավառներում:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդներն Ադրբեջանին և Հայաստանին կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ երկխոսության:
Նավթի գնանշումները սեպտեմբերի 28-ին նվազում են պահանջարկի հեռանկարների պահպանվող անորոշության ֆոնին՝ Լիբիայում արդյունահանման աճի նշաններով հանդերձ։
«ՀՀ նոր իշխանությունների դրույքը, այսպես կոչված, ժողովրդավարության վրա, որպես արտաքին քաղաքական և անվտանգային խաղաքարտ, այս պատերազմով ապացուցվեց, որ իրականության հետ բացարձակ որևէ առնչություն չունի»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Արցախյան հակամարտության գոտում Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողություններին արևմտյան կառույցների արձագանքի համարժեքությանն ու ՆԱՏՕ-ի հնարավոր դերակատարությանը։
Շվեդիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Արին Կարապետը Շվեդիային և ողջ աշխարհին կոչ է անում դատապարտել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակին:
Հեղինակավոր BBC լրատվականի թղթակիցը, եթերում մեկնաբանելով արցախա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը, հեռուստադիտողին հստակ ներկայացրել է, որ դա միանշանակ ադրբեջանական հարձակում է, որը լավ պատրաստված, պլանավորված է եղել:
Ռուսաստանի Դաշնության Պետդումայի Արտաքին հարցերով հանձնաժողովի անդամ Ելենա Պանինան նշել է, որ ԼՂ շփման գծում ընթացող ռազմական գործողությունների վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը միայն յուղ է լցնում առանց այդ էլ թեժ կրակի վրա: