ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գաղափարն իրեն պաշտոնազրկում հայտարարելու Գերագույն դատարանի անդամի պաշտոնի թեկնածուի առաջադրման համար:
«Բետա» արեւադարձային մրրիկը, որը սեպտեմբերի 18-ին առաջացել է Ատլանտյան օվկիանոոսում, սեպտեմբերի 21-ի երեկոյան մոլեգնել է Տեխասի նահանգի ծովափին:
Ճապոնիան անհրաժեշտ է համարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) բերենորոգումը եւ պատրաստ է դառնալու դրա մշտական անդամ:
Աշխարհում կորոնավիրուսով մահացության ամենացածր դեպքերի թիվը Սինգապուրում է գրանցվել: Այնտեղ վարակված ավելի քան 57.000 մարդկանց շրջանում ընդամենը 27 մահ է գրանցվել: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
ԱՄՆ-ի Սենատում հանրապետականների մեծամասնության ղեկավարն ասել է, որ երկրի Գերագույն դատարանի դատավոր Ռութ Բեյդեր Գինսբուրգի մահվան պատճառով նրա թափուր տեղը լրացնելու են նախագահ Թրամփի առաջարկած թեկնածուով: Գինսբուրգն 87 տարեկան հասակում մահացավ նախագահական ընտրություններից վեց շաբաթ առաջ: Թրամփը հայտարարել է, թե ինքն ուզում է, որ նոր դատավորն այս պաշտոնում երդում տա «առանց օր կորցնելու»:
Ճապոնիայում բնակվող՝ 100 տարեկանից բարձր մարդկանց թիվը գերազանցել է 80 հազարի նշագիծը:
Նոր Զելանդիայի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) ընթացիկ տարվա հունիսի վերջին 12,2 տոկոսով կրճատվել է համավարակի բացասական ազդեցության պատճառով: Ինչպես հաղորդել է Վիճակագրության պետական բյուրոն, որը հրապարակել է 2020 թվականի երկրորդ եռամսյակի հաշվետվությունը, այդ անկումը դարձել է ամենազգալին ավելի քան 30 տարվա ընթացքում։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ծանոթացել է ամերիկացի հայտնի լրագրող Բոբ Վուդվորդի «Ցասում» (Rage) գրքին եւ այն խիստ ձանձրալի է որակել։
Դանիայի իշխանությունները որոշում են ընդունել ամբողջ երկրում սահմանափակել ռեստորանների եւ բարերի աշխատանքի ժամանակը կորոնավիրուսի հետ կապված իրադրության վատթարացման պատճառով, այժմ դրանք կփակվեն տեղական ժամանակով 22:00-ին (Երեւանի ժամանակով 24:00-ին):
ԱՄՆ տարածքում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 49 հազար 522 նոր դեպք:
Բելառուսում ընդդիմության կողմնակիցները Մինսկի տարբեր շրջաններում երթի են դուրս եկել:
Հունաստանի հարավային հատվածում մոլեգնող միջերկրածովյան ցիկլոնը էլեկտրականության խափանման պատճառ է դարձել, ջրի տակ են անցել մի շարք տներ:
Եվրամիությունը փորձում է պատժամիջոցներ սահմանել Բելառուսի նկատմամբ, սակայն Կիպրոսը դրանք կրկին արգելափակել է:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի յուրաքանչյուր բնակչի համար COVID-19-ի պատվաստանյութը հասանելի կլինի 2021 թվականի ապրիլից:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 30 միլիոն 701 հազարից:
Աննշան կողմնակի ազդեցությունները, որոնք առաջանում են կորոնավիրուսի դեմ պատվաստում ստացած անձանց 14-15 տոկոսի մոտ, ստանդարտ են բոլոր պատվաստանյութների համար:
Առեւտրի հայաշխարային կազմակերպությունը (ԱՀԿ) ծառայությունների համաշխարհային առեւտրում աճի դանդաղում է արձանագրել մարտ ամսից մինչեւ սեպտեմբեր: Դա նշված է նրա զեկույցում, որը սեպտեմբերի 17-ին հրապարակվել է Ժնեւում։
Համաշխարհային տնտեսության վերականգնումը ճգնաժամից, որը պայմանավորված է կորոնավիրուսի համավարակով, կարող է մինչեւ հինգ տարի տեւել:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ բարձրագույն պետական պաշտոնում ընտրվելու պատճառով կորցրել է բոլոր ընկերներին։
Ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը 168․am-ի հետ զրույցում ասաց, որ, բնականաբար, ծանոթ է հրապարակմանը և չէր ցանկանա այն որևէ կերպ մեկնաբանել, քանի որ այդ հրապարակման նպատակը հենց դա է՝ այդ տեղեկատվության նման շրջանառությունը, դրա նկատմամբ հետաքրքրության հարուցումը և որոշակի հակառուսական տրամադրությունների սերմանումը, իրավիճակի ապակայունացումը ողջ տարածաշրջանում։
ԱՄՆ-ի իշխանություններն Իրանի երեք քաղաքացիների մեղադրանք են առաջադրել համակարգչային համակարգերը «կոտրելու» գործողության մեջ՝ նպատակ ունենալով տեղեկություններ գողանալ ամերիկյան օդատիեզերական եւ արբանյակային տեխնոլոգիաների վերաբերյալ:
Sնացքը, որն իսպանական Վալիադոլիդից ընթանում էր Մադրիդ, դուրս է եկել ռելսերից:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հաջորդ շաբաթվա սկզբին կընդունի Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Հենդրիկ Դամսին՝ Իտալիա կատարած՝ նրա աշխատանքային այցի շրջանակում:
Խոշորագույն նավթի լցանավը, որն ավելի վաղ շահագործվել է Վենեսուելայում, մայիսի վերջին անցել է ռուսական դրոշի ներքո՝ ստանալով «Մաքսիմ Գորկի» անվանումը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է ներում շնորհել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին, եթե նա տեղեկություններ տրամադրի Դեմոկրատական կուսակցության վրա կիբեռգրոհի մասին, հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով փաստաբանին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Դոնալդ Թրամփը պետք է այժմ վայր դնի ԱՄՆ-ի նախագահի լիազորություններն այն վիրպումների համար, որոնք նա թույլ է տվել երկրում կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարում:
Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը միանգամայն հնարավոր է համարում Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործարքի (Brexit) իրականացումը, գործարք, որն անցյալ տարի կնքվել է Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ:
Նյու Յորքի իշխանությունները կրկին հետաձգել են դպրոցներում պարապմունքները վերսկսելու օրը COVID-19-ի համավարակի ֆոնին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն անձամբ ելույթ չի ունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի դահլիճում վերջինիս սեպտեմբերյան նստաշրջանի ժամանակ:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատում դեմոկրատները սեպտեմբերի 17-ին ներկայացրել են օրինագիծ, որը ենթադրում է ավելի քան 350 միլարդ դոլարի տրամադրում ամերիկյան տնտեսության ամրապնդման համար՝ Չինաստանի հետ մրցակցության նպատակով: